From Wikipedia, the free encyclopedia
Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն (նորվ.՝ Anne-Grete Strøm-Erichsen, հոկտեմբերի 21, 1949[1], Բերգեն, Նորվեգիա[1]), նորվեգացի քաղաքական գործիչ Լեյբորիստական կուսակցությունից։ 2012-2013 թվականներին եղել է Պաշտպանության նախարարը։
Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն բուկմոլ՝ Anne-Grete Strøm-Erichsen | |
Կուսակցություն՝ | Նորվեգական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Bergen University College? և South Dakota School of Mines and Technology? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 21, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա[1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ի ծնե անուն | բուկմոլ՝ Anne-Grete Hjelle |
Սթրյոմ-Էրիքսենը 1974 թվականին սովորել է Բերգենի համալսարանի ՏՏ ճարտարագիտության բաժնում։ Այնուհետև նա մինչև 1981 թվականը ԱՄՆ-ում սովորել է Հարավային Դակոտայի հանքարդյունաբերության և ինժեներության դպրոցում, մինչև 1984 թվականը աշխատել է Բերգենի համալսարանի ՏՏ համակարգերի վրա[2]։ Նա մինչև 1988 թվականը եղել է Siemens Nixdorf Informationssysteme ընկերության ավագ խորհրդական, 1991-1995 թվականներին՝ BDC AS ընկերության[3]։
Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն եղել է Բերգենի քաղաքապետ 1999-2000 թվականներին, քաղաքի խորհրդում տեղ է զբաղեցրել 2000-2003 թվականներին[3]։ Լինելով քաղաքապետ՝ նա եղել է Աշխարհի ժառանգություն քաղաքների կազմակերպության նախագահ 1999-2001 թվականներին։ Նա 1997-1999 թվականներին նաև եղել է կուսակցության տեղի բաժնի ղեկավարը, ինչպես նաև եղել է Լեյբորիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ 2002-2007 թվականներին[4]։
Նա ընտրվել է Նորվեգիայի պառլամենտում Հորդալանի կողմից 2005 թվականին։ 2005 թվականին նա նշանակվել է Պաշտպանություն նախարար Կարմիր-կանաչ կոալիցիայի կառավարության ղեկավար Ենս Սթոլթենբերգի կողմից։ Նրա տեղը պառլամենտում զբաղեցրել է Դագ Օլե Տայգենը։ 2009 թվականի Նորվեգիայի պառլամենտական ընտրությունների ժամանակ նա նշանակվել է Առողջապայության և խնամքի ծառայությունների նախարար, մինչև կրկին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի պաշտոնը 2012 թվականին[3]։
Սթրյոմ-Էրիքսենը չի վերընտրվել է 2013 թվականի Նորվեգիայի պառլամենտական ընտրությունների ժամանակ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.