From Wikipedia, the free encyclopedia
Աննե-Կարինե Սթրյոմ (նորվ.՝ Anne-Karine Strøm, հոկտեմբերի 15, 1951[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, դերասանուհի և լրագրող։ Երեք անգամ ներկայացրել է իր հայրենիք Նորվեգիան Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ժամանակ՝ 1973, 1974 և 1976 թվականներին։
Աննե-Կարինե Սթրյոմ | |
---|---|
Բնօրինակ անուն | նորվ.՝ Anne-Karine Strøm |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1951[1][2] (72 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | Հիթ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Frode Thingnæs? և Ole Paus? |
Anne-Karine Strøm Վիքիպահեստում |
Աննե-Կարինե Սթրյոմը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 15-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Երգել սկսել է մանուկ հասակից։ Առաջին անգամ Աննե-Կարինե Սթրյոմը բեմ է բարձրացել 12 տարեկան հասակում։ 1970 թվականին լույս ընծայվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Regndråper faller i mitt hår», որը մեծ տարածում գտավ ամբողջ Նորվեգիայում։ Աննե-Կարինե Սթրյոմը մասնակցել է «Finn Eriksens orkester» և «Bendik Singers» փոփ խմբերի ելույթներին։
Երգչուհի Աննե-Կարինե Սթրյոմը երեք անգամ մասնակցել է Եվրատեսիլ երաժշտական մրցույթին։
Ներքևում ներկայացված ՝ Աննե-Կարինե Սթրյոմի մասնակցությունն ու գրաված հորիզոնականը «Melodi Grand Prix» նորվեգական ազգային երաժշտական մրցույթի ընտրական փուլում։ Առաջին հորիզոնական զբաղեցնելը Աննե-Կարինե Սթրյոմին հնարավորություն ընձեռեց ներկայացնել իր երկիրը Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթին։
Տարեթիվ | Երգ | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|---|
1971 | «Hør litt på meg» | 10 |
1972 | «Håp» | 4 |
1973 | «Å for et spill» Bendik Singers-ի կազմում) | 1 |
1974 | «Hvor er du» | 1 |
1975 | «1+1=2» | 4 |
1976 | «Mata Hari» | 1 |
Աննե-Կարինե Սթրյոմը ընտրական փուլերում մասնակցել է 1971-ից 1976 թվականներին անընդմեջ։ Առաջին անգամ նա հաղթող ճանաչվեց 1973 թվականին՝ «Bendik Singers» խմբի կազմում։ Առաջին անգամ մասնակցելու ժամանակ «It’s Just A Game» (Սա ընդամենը խաղ է՝ «Å for et spill») երգը հավաքեց 89 բալ և զբաղեցրեց 7-րդ տեղը՝ 17-ի մեջ։
Հաջորդ տարին երգչուհին կրկին է մասնակցում ազգային երգի ընտրական փուլին (նորից «Bendik Singers» խմբի հետ, սակայն արդեն այդ խմբի անդամը չէր)։ Այս անգամ էլ նա կրկին առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Ու երկրորդ անգամ մեկնում է Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթին մասնակցելու։ Ցավոք, մրցույթում Աննե-Կարինե Սթրյոմը տապալվում է։ Այդ տարի մասնակցում էին շատ հայտնի կատարողներ՝ Օլիվիա Նյուտոն-Ջոնը, Ջիլիոլա Չինկվետին, Mouth & MacNeal և նույնիսկ ABBA խումբը։ Արդյունքներն ամփոփելուց պարզ դարձավ, որ Աննե-Կարինե Սթրյոմը վաստակել է ընդամենը 3 բալ և վերջին տեղն է զբաղեցրել։
Երկու տարուց հետո Աննե-Կարինե Սթրյոմը կրկին հաղթում է տեղական «Melodi Grand Prix» երգի ընտրության մրցույթին։ Նրա երգը անգլերեն «Mata Hari» սինգլն էր, որին համարում էին հաղթանակի մեծ շանսեր ունեցող երգ։ Երգը ձայնագրված էր «դիսկո-փոփ» ժանրում։ Սակայն այս անգամ էլ երգը հաջողություն չարձանագրեց։ Աննե-Կարինե Սթրյոմը 7 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
Երգչուհի Աննե-Կարինե Սթրյոմին կարելի համարել Եվրատեսիլի ամենաանհաջողակ կատարողներից մեկը, ով մի քանի անգամ մասնակցել է մրցույթին.
Տարեթիվ | Երգ | Զբաղեցրած հորիզոնական | Հավաքած բալեր |
---|---|---|---|
1973 | «It’s Just A Game» Bendik Singers-ի կազմում) | 7 | 89 |
1974 | «The First Day of Love» | 14 | 3 |
1976 | «Mata Hari» | 18 | 7 |
1970-ական թվականներից հետո Աննե-Կարինե Սթրյոմը սկսեց հանդես գալ Էսթեյն Սունդեի և իր ամուսնու՝ Օլե Պաուսի հետ երաժշտական կաբարեում։ Թողարկելով ևս երեք ալբոմներ՝ Աննե-Կարինե Սթրյոմը հրաժեշտ տվեց երաժշտական կարիերային։ Վերջին քսան տարում նա աշխատել է որպես լրագրող հայտնի պարբերականներում։ Այսօր Օսլոյի համալսարանում դասավանդում է լեզվաբանություն։
Կոմպոզիտոր Մարկուս Պաուսի մայրն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.