From Wikipedia, the free encyclopedia
Իլվե Աննա Մարիա Լինդ (շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh, հունիսի 19, 1957[2][3][4], Enskede-Årsta parish, Շվեդիա - սեպտեմբերի 11, 2003[2][3][4], Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), շվեդ քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1998-2003 թվականներին եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։
Աննա Լինդ շվեդ.՝ Anna Lindh | |||
| |||
---|---|---|---|
հոկտեմբերի 7, 1998 - սեպտեմբերի 11, 2003 | |||
Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] | ||
Կրթություն՝ | Ուփսալայի համալսարան[1] | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | ||
Ծննդյան օր | հունիսի 19, 1957[2][3][4] | ||
Ծննդավայր | Enskede-Årsta parish, Շվեդիա | ||
Վախճանի օր | սեպտեմբերի 11, 2003[2][3][4] (46 տարեկան) | ||
Վախճանի վայր | Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց | ||
Թաղված | Katarina kyrkogård[5][6] | ||
Քաղաքացիություն | Շվեդիա | ||
Ի ծնե անուն | շվեդ.՝ Ylva Anna Maria Lindh | ||
Հայր | Staffan Lindh? | ||
Ամուսին | Bo Holmberg? | ||
Աննա Լինդը ծնվել է 1957 թվականի հունիսի 19-ին Ստոկհոլմի Էնշեդ շրջանում։ Քաղաքական կյանք է մտել 12 տարեկանում՝ մասնակցելով Վիետնամական պատերազմի դեմ ցույցերին և Շվեդիային Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգայի աշխատանքին։ 1982 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Ուփսալայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նույն թվականին ընտրվել Պառլամենտի անդամ։ 1984 թվականին ղեկավարել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական լիգան, իսկ 1991-1994 թվականների ընթացքում եղել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ։
1994 թվականին Լինդն Ինգվար Կարլսոնի կառավարությունում ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ 1998 թվականին երկրի նոր վարչապետը՝ Յորան Պերսոնը, նրան նշանակել է արտաքին գործերի նախարար։ Լինդը դատապարտել է Միացյալ Նահանգների քաղաքականությունն Իրաքում, ինչպես նաև քննադատել է Արիել Շարոնի և Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ նա ԵՄ ընդլայնման ակտիվ կողմնակից էր և պաշտպանել է Շվեդիայի մուտքը Եվրամիություն ու եվրոյի գոտի[7]։
Աննա Լինդն ամուսնացել է 1991 թվականին, ունեցել է 2 որդի։
2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող սուպերմարկետում Աննա Լինդի դեմ մահափորձ է իրականացվել։ Հարձակվողը մի քանի անգամ դանակահարել է նրան, այնուհետև անհետացել։ Լինդը տեղափոխվել է Կարոլինայի հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Սակայն սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան նա մահացել է ստացած վերքերից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.