From Wikipedia, the free encyclopedia
Աննա Ավստրիացի (գերմ.՝ Anna von Österreich, լեհ.՝ Anna Habsburżanka, շվեդ.՝ Anna av Österrike, օգոստոսի 16, 1573[1][2], Գրաց, Շտիրիա[3][4] - փետրվարի 10, 1598[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[4]), Հաբսբուրգների արքայատոհմի ավստրիացի էրցհերցոգ, Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III Վազայի առաջին կինը։
Աննա Ավստրիացի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1573[1][2] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա[3][4] |
Մահացել է | փետրվարի 10, 1598[1][2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[4] |
Գերեզման | Վավելյան տաճարի արքայական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | կաթոլիկություն |
Ամուսին | Սիգիզմունդ III Վազա[4] |
Ծնողներ | հայր՝ Կառլոս II[4], մայր՝ Մարիա Աննա Բավարիացի |
Զբաղեցրած պաշտոններ | Queen Consort of Poland? և Q66201365? |
Երեխաներ | Władysław IV Vasa?[4] և Anne Marie Vasa?[4] |
Anna of Austria, Queen of Poland and Sweden Վիքիպահեստում |
Աննան եղել է Կառլ II թագավորի (1540—1590) և Մարիա Աննայի (1551—1608) ավագ դուստրը։ Վերջինս եղել է Բավարիայի դուքս Ալբրեխտ V-ի դուստրը։ 1592 թվականի մայիսի 31-ին Կրակովում նա ամուսնացել է Լեհաստանի, ավելի ուշ Շվեդիայի թագավոր Սիգիզմունդ III Վազայի (1566—1632) հետ։ Նա եղել է Շվեդիայի թագավոր Յուհան III-ի և Ռեչ Պոսպոլիտայի կառավարիչ Սիգիզմունդ II Օգոստոսի քրոջ՝ Կատարինա Յագելոնկայի միակ որդին։ Աննա Ավստրիացին եղել է կաթոլիկ։
Աննան մահացել է վերջին երեխայի ծննդից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Նրան թաղել են Կրակովի Վավելյան Մայր տաճարում։ Սարկաֆագի արձանագրության համաձայն՝ նա ծնվել է 1567 թվականին՝ ծնողների ամուսնությունից 4 տարի անց։ Աննայի մահից հետո Սիգիզմունդ III-ը ամուսնացել է նրա քրոջ՝ Կոնստանցիա Ավստրիացու հետ։
Սիգիզմունդ III Վազայի հետ ամուսնությունից ունեցել է 5 երեխաներ, որոնցից միայն մեկն է հասել չափահասության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.