Աննա-Լիսա (նորվ.՝ Anna Lisa Ruud, մարտի 30, 1933(1933-03-30)[1][2][3], Օսլո, Նորվեգիա - մարտի 21, 2018(2018-03-21)[4], Օսլո, Նորվեգիա[4])[5][6], նորվեգացի դերասանուհի, որը հիմնականում նկարահանվել է ամերիկյան ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Արագ փաստեր Աննա-Լիսա անգլ.՝ Anna-Lisa, Ծնվել է ...
Աննա-Լիսա
անգլ.՝ Anna-Lisa
Thumb
Ծնվել էմարտի 30, 1933(1933-03-30)[1][2][3]
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մահացել էմարտի 21, 2018(2018-03-21)[4] (84 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և տիկնիկագործ
 Anna Lisa Վիքիպահեստում
Փակել

Անձնական կյանք

Աննա-Լիսան ծնվել է Օսլոյում, Նորվեգիա, աղջկական անունը՝ Աննա-Լիսա Ռուուդ[6], աշխատել է Օսլոյի Կենտրոնական թատրոնում։ 1954 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եղբորը այցելության, որը տուրիստական գործակալ էր Հոլիվուդում, Կալիֆոռնիա[7]։

Կարիերա

1954 թվականին Աննա-Լիսան գլխավոր դերակատարումով նկարահանվել է արևմտյան այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են Sugarfoot -ը, Maverick-ը և Bronco-ն, որոնք բոլորն էլ հեռարձակել են ABC-ն և Warner Bros.ը[6]։ Նկարահանվել է 1960 թվականի The Islanders արկածային-դրամատիկական հեռուստասերիալում, ինչպես նաև Bonanza -ում և Gunsmoke-ում։

Հետագայում Աննա-Լիսան հանդես է գալիս Նորա Թրավերսի դերով ABC-ի Black Saddle հեռուստասերիալում, նրա խաղընկերներն էին Փիտեր Բրեկը և Ռասսել Ջոնսոնը[8]։ Black Saddle -ում ունեցած հաջողությունը նրան բերեց տիեզերական թեմաներով երկու ֆիլմերում դերեր ստանալուն, որոնք էին 1959 թվականի Have Rocket, Will Travel կատակերգությունը և մեկ տարի անց 12 to the Moon ֆիլմը։ Նա շարունակել է հանդես գալ այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են GE True-ն, մինչև հեռացել է Հոլիվուդից, որպեսզի կարիերան շարունակի թատրոնի բեմում[6]։

Մահը

Աննա-Լիսան մահացել է Օսլոյում 2018 թվականի մարտի 21-ին, իր 85-ամյակից 9 օր առաջ[9]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.