From Wikipedia, the free encyclopedia
Անհատականության դիսոցիատիվ խանգարում (առօրյա, ոչ մասնագիտական բառապաշարում առավել հայտնի որպես անձի երկատում, անձի երկվություն) - հազվադեպ հանդիպող հոգեկան խանգարում, որի դեպքում մարդու անհատականությունը կիսվում է, և ստեղծվում է տպավորություն, որ մի մարմնում «ապրում են» տարբեր եսեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինում են միմյանց։ Եսերը կարող են ունենալ տարբեր սեռ, տարիք, ազգություն, խառնվածք, մտավոր կարողություններ, աշխարհընկալում, տարբեր կերպ արձագանքել միևնույն իրավիճակին։ Այսպես կոչված «հերթափոխից» հետո տվյալ պահին ակտիվ եսը չի կարող հիշել, թե ինչ է կատարվել մինչդեռ ակտիվ են եղել մյուսները։
Անհատականության դիսոցիատիվ խանգարում | |
---|---|
Տեսակ | հոգեկան հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Հոգեբանական տրավմա[1][2][3][…] և childhood trauma?[4][3] |
Բուժաքննություն | հարցազրույց[5], հարցաթերթիկ և Հոգեբանական դիտում |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
Բուժում | հոգեթերապիա, supportive care?, counseling?, psychoeducation? և Արտ-թերապիա |
Dissociative identity disorder Վիքիպահեստում |
Նման խանգարման պատճառ են հանդիսանում վաղ մանկությունում ունեցած ծանր հուզական տրավմաները, պարբերաբար կրկնվող ֆիզիկական, սեքսուալ կամ հուզական բնույթի բռնությունները, ինչպես նաև այլ հոգեկան խանգարումներ, որոնք ավելի վաղ չեն դրսևորվել։ Խանգարման այս տեսակն իրենից ներկայացնում է պաշտպանական մեխանիզմ, որի ժամանակ մարդն իր հետ կատարվածը ընկալում է այնպես, ասես դա կատարվել է մեկ ուրիշի հետ։ Այս մեխանիզմն օգտակար է այնքանով, որ թույլ է տալիս մարդուն պաշտպանվել զգացմունքային ծանրաբեռնվածությունից, սակայն դրա ծայրահեղ ակտիվացման դեպքում ի հայտ են գալիս դիսոցիատիվ խանգարումներ։ Ի հեճուկս տարածված մոլորությանը՝ դիսոցիատիվ խանգարումները չեն առնչվում շիզոֆրենիայի հետ։
Անհատականության դիսոցիատիվ խանգարման գոյությունը՝ ծայրահեղ հազվադեպ լինելու պատճառով, երկար ժամանակ կասկածի տակ է դրվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.