From Wikipedia, the free encyclopedia
Անկախության այգի (եբրայերեն՝ גן העצמאות, Gan ha-Atsma'ut), քաղաքային այգի՝ սահմանափակված կենտրոնական Երուսաղեմի Արգոն, Գևորգ արքա, Հիլել և Մենաշե Բեն Իսրայել փողոցներով[1]։ Այն Երուսաղմի` մեծությամբ երկրորդ այգին է[2][3]։
Այգին հիմնադրվել է Երուսաղեմի հիմնական մուսուլմանական գերեզմանատան՝ Մամիլայի արևմտյան մասից վեր։ Վերջինս հիմնադրվել է մեր թվարկության 7-րդ դարում։ Մուհամմեդ մարգարեի հետևորդներից մի քանիսը, ինչպես նաև Սալահ ադ-Դինի զինվորներից շատերը, թաղված են Մամիլայում։ Այն Պաղեստինի ամենամեծ մուսուլմանական գերեզմանատունն է։
1948թ․-ի պատերազմից հետո գերեզմանատունը ներառվել է Երուսաղեմի իսրայելական համայնքի կազմում։ 1950-ականներին գերեզմանատունը քանդվել է իսրայելական իշխանությունների կողմից։ 1967թ․-ին այնտեղ մնացել էին գերեզմանների նախնական քանակի 10%-ից էլ պակաս գերեզմաններ[4][5][6][7]։
1964թ․-ին Երուսաղեմի քաղաքապետ Մորդեխայ Իշ-Շալոմը դիմեց Յաֆայի Քադիին և Շարիաթի վերաքննիչ դատարանի նախագահին՝ խնդրելով այնտեղ այգի կառուցելու թույլտվություն, որտեղ գերեզմանատան մի մասը պահպանվելու էր որպես պատմական հուշարձան[8]։ 1966թ․-ին Երուսաղեմի հիմնադրամի կողմից այգին վերանվանվել է որպես Հարրի Ուիլֆի այգի[9]։
Տարիների ընթացքում Երուսաղեմի հիմնադրամը այգում մի քանի քանդակներ է տեղադրել։ 1972թ․-ին ամերիկացի քանդակագործ Ռոբերտ Էնգմանի աբստրակտ բրոնզե քանդակը՝ «Օղակը», կանգնեցվել է այգու կենտրոնում գտնվող բնական ժայռերի վրա (հետագայում տեղափոխվել է այլ այգի)։ 2002թ․-ին Իսրայելի քանդակագործության մրցանակ ստացած Միքայել Գրոսի մինիմալիստական քանդակը՝ Թրեմորը 1983 թ․-ին տեղադրվել է այգու եզրի բլրի վրա[8]։
Այգում գտնվում է Առյուծի քարանձավը։ Հրեական, իսլամական և քրիստոնեական լեգենդները պնդում են որ իրենց հավատացյալների աճյունները թաղված են այնտեղ, և որ Աստծո կողմից ստեղծված առյուծը այնտեղ է մահացածներին պահպանելու համար[10]։ Հրեական ավանդույթում նշվում է, որ Սելևկյան հույների կողմից սպանված հրեաների ոսկորները թաղված են այնտեղ։ Մուսուլմանները պնդում են որ Ալլահը Մամիլայի մուսուլմանական գերեզմանների մնացորդները տեղափոխել է մոտակա քարանձավ դրանք հրդեհից փրկելու նպատակով։ Քրիստոնյաները հավատում են, որ քարանձավում են գտնվում 614թ․-ին Սասանյանների կողմից սպանված վանակնների աճյունները[10]։ Այգու ստորին մասում պահպանվել են 13-րդ դարի որոշ մուսուլմանական գերեզմաններ[11]։
Այգին նաև համարվում է համասեռամոլների կողմից նախընտրելի վայրերից մեկը Երուսաղեմում և դարձել է բազմաթիվ ԼԳԲՏ միջոցառումների կենտրոն, ներառյալ ամենամյա հպարտության շքերթը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.