մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի, Մեքսիկայի նախկին առաջին տիկին From Wikipedia, the free encyclopedia
Անխելիկա Ռիվերա Ուրտադո (արտասանություն: [aŋˈxelika riˈβeɾa uɾˈtaðo], իսպ.՝ Angélica Rivera Hurtado, օգոստոսի 2, 1969, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի երգչուհի, մոդել, դերասանուհի։ Մեքսիկայի նախագահ (2012-2018) Էնրիկե Պենիա Նիետոյի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է Մեքսիկայի առաջին տիկին[2]։
Անխելիկա Ռիվերա իսպ.՝ Angélica Rivera | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին | Էնրիկե Պենիա Նիետո[1] |
Զբաղեցրած պաշտոններ | First Lady of Mexico? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sofía Castro? |
Angélica Rivera Վիքիպահեստում |
Որպես դերասանուհի՝ նկարահանվել է «Հասնել աստղերին II» (1991), «Լեդի սեփականատերը» (La Dueña, 1995), «Անխելա» (1998), «Sin Pecado Concebido» (2001), «Գիշերային Մարիանան» (2003) և «Tequila De Maguey» (2007) ֆիլմերում, ինչպես նաև «Destilando Amor» (2007) հեռուստասերիալում։ Հայտնի է դարձել Televisa հեռուստաընկերության «Պարզապես Մարիա» հեռուստանովելում մարմնավորած Իզաբելա դե Պենյալբերտ դե Լոպեսի դերով։ Որպես երգչուհի եղել է Muñecos de Papel գեղարվեստական երիտասարդական խմբի անդամ։
Ռիվերան ծնվել է 1969 թվականին, Մեխիկոյում։ Ունի հինգ քույր և մեկ եղբայր։ Երբ դերասանուհի Վերոնիկա Կաստրոն նկարահանվում էր Ռիվերայի տան շրջակայքում, նրանք հանդիպեցին, և Կաստրոն առաջարկեց Ռիվերային մասնակցելու «Հերալդի դեմքը» մրցույթին, որտեղ Ռիվերան 1987 թվականին հաղթող ճանաչվեց։
Ռիվերայի դերասանական կարիերան սկսվել է, երբ նա 17 տարեկան էր և հաղթեց «Հերալդի դեմքը» մրցույթում։ Այնուհետև որպես մոդել Լուիս Միգելի հետ նկարահանվել Ahora Te Puedes Marchar («Այժմ կարող ես հեռանալ») տեսահոլովակում, որին հաջորդել են երկու հեռուստա/ռադիո կոմերցիոն ֆիլմեր, որոնցից մեկն ամերիկյան, մյուսը՝ ճապոնական։
1989 թվականին Ռիվերան հնարավորություն ստացավ փոքր դեր խաղալ Dulce Desafío («Քաղցր մարտահրավեր») սերիալում, որին հաջորդել են շատ սերիալներ, ինչպիսիք են «Պարզապես Մարիա», «Իմ փոքրիկ մենություն», «Երազող Պիկարան»։ 1991 թվականին Ռիվերան ընտրվել է մարմնավորելու Սիվանայի դերը «Հասնել աստղերին II» ֆիլմում։ 2003 թվականին խաղացել է ոճրագործ Մարսիայի դերը «Գիշերային Մարիան» սերիայում։
2007 թվականին Ռիվերան գլխավոր դերակատարում է ունեցել հայտնի «Destilando Amor» սերիալում՝ որպես Գավիոտա, գյուղից քաղաք եկած երիտասարդ մի աղջիկ, ով քաղաքում ավելի լավ կյանք էր փնտրում։ Այս սերիալից հետո Ռիվերային հաճախ դիմում էին որպես «Լա Գավիոտա»[3][4]։
Երբ 2012 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիետոն, Ռիվերան դարձավ Մեքսիկայի առաջին տիկին»։ 2013 թվականի մարտից Ռիվերան եղել է Մեխիկոյում ընտանիքի բարեկեցության ազգային կառույցի նախագահը։
2010 թվականից Ռիվերան եղել է ամուսնու՝ Էնրիկե Պենիա Նիետոյի, քաղաքական արշավի առանցքային դեմքերից[5]։ Ըստ «The Huffington Post»-ի՝ Ռիվերան քաղաքականությունում ներգրավվում է որպես հմայիչ ու բարետես կերպար, ինչպես Կառլա Բրունին[5]։
1994 թվականի դեկտեմբերի 11-ին Ռիվերան ամուսնացել է պրոդյուսեր Վերոնիկա Կաստրոյի եղբոր՝ Խոսե Ալբերտո Կաստրոյի հետ, որից ունի երեք դուստր՝ Անխելիկա Սոֆիան (ծնված 1996 թվականին), Ֆերնանդան (ծնված 1999 թվականին) և Ռեգինան (ծնված 2005 թվականին)։ Զույգն ամուսնալուծվել է 2008 թվականին։
2010 թվականի նոյեմբերի 27-ին Ռիվերան ամուսնացել է Մեխիկոյի նահանգապետ Էնրիկե Փենիա Նիետոյի հետ[6]։ Օրեր անց նա հայտարարել է իր գեղարվեստական կարիերայի ավարտի մասին[7]։ Այս ամուսնությունից ունի երեք խորթ երեխա։
Երբ 2012 թվականի մարտի 30-ին Պենիա Նիետոն սկսեց իր նախագահական քարոզարշավը, Ռիվերան նրան ուղեկցեց տարբեր իրադարձությունների ժամանակ ամբողջ երկրում։ Նա նաև հրապարակել է մի շարք տեսահոլովակներ, որոնք անվանել է «Ինչ են տեսնում իմ աչքերը և ինչ է զգում իմ սիրտը», որտեղ նա վավերագրել է քարոզարշավն իր տեսանկյունից[8]։
Տարի | Ավնանում | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
1993 | ¡Aquí espaantan! | Գաբի | դեբյուտային ֆիլմ |
Տարի | Ավնանում | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
1988-89 | Dulce desafío | Ջինա / Մարիա Ինես | Կրկնվող դեր |
1989 | Simplemente María | Isabella de Peñalvert | Կրկնվող դեր |
1990 | Mi pequeña Soledad | Մարիսա | Կրկնվող դեր |
1991 | La pícara soñadora | Ջիովաննա Կարանի | |
1991 | Alcanzar una estrella II | Սիլվանա Վելես | |
1993 | Sueño de amor | Իսաբել Գոնսալես / Էրիկա դե լա Կրուս | Գլխավոր դեր |
1995 | La dueña | Ռեգինա Վիլարեալ | Գլխավոր դեր |
1997-98 | Huracán | Էլենա | Գլխավոր դեր |
1998-99 | Ángela | Անխելա Բելատի Ռոլդան | Գլխավոր դեր |
2001 | Sin pecado concebido | Մարիանա Կամպոս Օրտիս | Գլխավոր դեր |
2003-04 | Mariana de la noche | Մարսիա Մոնտենեգրո | Գլխավոր հակառակորդ |
2007 | Destilando amor | Տերեսա Էռնանդես Գարսիա "Գավիոտա" /Մարիանա Ֆրանկո | Գլխավոր դեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.