Հին եգիպտական հիերոգլիֆ From Wikipedia, the free encyclopedia
Անխ, (եգիպտերեն՝ IPA: [ʕaːnax]; U+2625 ☥ կամ U+132F9 𓋹) նաև կյանքի շունչ, Նեղոսի բանալի կամ crux ansata (լատիներեն՝ «բռնակով խաչ»), հին եգիպտական հիերոգլիֆ, որը կարդացվում էր «կյանք» և ꜥ-ն-հ բաղաձայնների եռահնչյուն նշանն էր։
Անխը խորհրդանշում է հավերժական կյանքը[1]։ Եգիպտական աստվածները հաճախ պատկերվել են անխը շրջանից բռնած, կամ երկու ձեռքերում մեկական անխ բռնած՝ ձեռքերը խաչած կրծքին։ Անխ հանդիպում է համարյա բոլոր եգիպտական սրբերի՝ այդ թվում փարավոնների ձեռքին։ Այս պատճառով այն համարվում է վաղ կրոնական պրուլարիզմի խորհրդանիշ։ Բոլոր կրոնական ուղղությունները հավատում են հավերժական կյանքին։ Սա մեծ ազդեցություն է գործել 60-ական թվականների միստիցիզմի վրա, վերօգտագործվել որպես կրոնական հանդուրժողականության և բազմազանության նշան։
|
Եգիպտագետների համար այս խորհրդանիշի ծագումը դեռ առեղծված է և ոչ մի վարկած ընդհանուր համաձայնություն չի գտնում։ Ամենավաղ վարկածներից մեկը Թոմաս Ինմանի արկածն է՝ տպագրված 1869 թվականին։
Եգիպտագետներն անվանում են այդ կյանքի խորհրդանիշ։ Այն անվանվում է նաև բռնակով խաչ կամ crux ansata. Այն ներկայացնում է արական երրորդությունը և իգական միավորը։ Շատ քիչ այսպիսի լայնորեն կիրառվող սիմվոլներ կան եգիպտական մշակույթում[3]։
Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջը գտնում է, որ անխը սկզբում եղել է մայր աստվածուհի Իսիսի գոտու ճարմանդը[4] անխը և Իսիսի կապը լայնորեն օգտագործվել են եգիպտական ծեսերում։ Սըր Ալան Գարդիները ենթադրում է, որ անխը նման է սանդալի կապիչի, որը էլի գրվել է անխի հիերոգլիֆով[5]։ Իր «Կենդանին և մահը» գրքում Էնդրյու Հանտ Գորդոնը և Քելվին Վ. Շվաբեն ենթադրում են, որ անխը, ջեդը և ուասը խոշոր եղջերավոր անասունների հետ կապված հնագույն մշակույթից ծագած խորհրդանիշներ են[6]։
Անխը հաճախ է հանդիպում եգիպտական դամբարանների պատկերներում և արվեստի այլ տեսակներում, աստվածությունների մատնահետքի վրա. սրանով աստվածները մեռածի մումիային պարգևում են հավերժական կյանք։ Եգիպտացիները հաճախ են կրել անխը որպես ամուլետ առանձին կամ երկու այլ՝ ուժ և առողջություն խորհրդանշող հիերոգլիֆների հետ։ Անխի ձևով են ստեղծվել նաև հայելիներ։
Անխը հաճախ է հանդիպում նաև Կիպրոսի և Փոքր Ասիայի մետաղադրամների վրա (հատկապես Կիլիկիայի Մալուս քաղաքում)[7]։ Մինչ օրս անխը Վեներա մոլորակի և պղնձի նշանն է[8]
Դեյվիդ Պ. Սիլվերմանը նշում է, թե ինչպես է ղպտիների՝ ղպտական խաչի ներկայացման մեջ պահպանվել հին եգիպտական անխը[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.