From Wikipedia, the free encyclopedia
Անիտա Սարկիսյան (անգլ.՝ Anita Sarkeesian, օգոստոսի 15, 1983[1], Տորոնտո, Կանադա), կանադա-ամերիկյան ծայրահեղական ֆեմինիստ, մեդիա քննադատ, բլոգեր և հռետոր։ «Ֆեմինիստ հաճախականություն» կայքի հիմնադիրն է, որում ներկայացվում են զանգվածային մշակույթում կանանց կերպարի վերաբերյալ տեսանյութեր և վերլուծական մեկնաբանություններ։ Առանձնակի ուշադրության է արժանացել իր «Սարկազմ կանանց նկատմամբ վիդեոխաղերում» վիդեո շարքի համար, որում դիտարկվում է վիդեոխաղերում կանանց կերպարի ենթադրյալ բացասական ներկայացումը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անիտա Սարկիսյան անգլ.՝ Anita Sarkeesian | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Յորքի համալսարան |
Մասնագիտություն | ԶԼՄ-ների քննադատ, բլոգեր, communicator, սոցիոլոգ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | anitasarkeesian.com |
Anita Sarkeesian Վիքիպահեստում |
2012 թվականին Սարկիսյանը առցանց հետապնդման արշավի թիրախ էր դարձել՝ իր «Սարկազմ կանանց նկատմամբ վիդեոխաղերում» տեսաշարքի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նախաձեռնության պատճառով։ Արդյունքում նրա աջակիցները հավաքեցին $160 000 ակնկալվող $6 000-ի փոխարեն։ Պատճառն այն էր, որ Անիտան, իր իսկ խոսքերով, կյանքում չխաղալով ոչ մի խաղ, փորձում էր, օգտագործելով միայն հռետորաբանություն, փոփոխության ենթարկել խաղային ինդուստրիան։ Փաստացի, մի անձ, ով չուներ խաղային որևէ փորձ, ցանկանում էր թելադրել տասնամյակներ ունեցող խաղային հեղինակներին, թե ինչպես է պետք սարքել խաղեր։
Իրավիճակը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներում, Սարկիսյանին դնելով վիդեոխաղերի մշակույթում ենթադրյալ կնատյացության վերաբերյալ քննարկումների կենտրոնում։ Սակայն կնատյացության որչէ ապացուցված դեպք խաղերում չի հաստատվել առ այսօր։
Նա շարունակում է հրապարակավ մեկնաբանել և վերլուծել տեսախաղերում գենդերային ներկայացվածության՝ սեռի և ոտնձգությունների թեման տեսանյութերի արդյունաբերության և մշակույթի մեջ։
Անիտա Սարկիսյանը ծնվել է Տորոնտոյի մոտակայքում Իրաքից ներգաղթած հայ ծնողներից։ Այնուհետ նա տեղափոխվում է Կալիֆորնիա։ Ավարտել է Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանը (UCLA)՝ մեդիա վերլուծությունների բակալավրի աստիճանով, այնուհետ Յորքի համալսարանում ձեռք է բերել մագիստրոսի աստիճան՝ հասարակական և քաղաքագիտական բնագավառներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.