Անինոասա

From Wikipedia, the free encyclopedia

Անինոասաmap

Անինոասա (ռումիներեն՝ Aninoasa), քաղաք ռումինական Հունեդոարա ժուդեցում։ Հայտնի է այսօրվա իր կարգավիճակով, մասնավորապես՝ «ռումինական առաջին սնանկ քաղաք»-ն է։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Անինոասա
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ՀամայնքՀունեդոարա
Մակերես34±0,01 կմ²
ԲԾՄ650±1 մետր
Բնակչություն3369 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ335100
Պաշտոնական կայքaninoasa.ro
Thumb
Անինոասա (Ռումինիա)
Փակել

2019 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքում ապրում է 6108 մարդ[2]։

Մինչ սնանկության մասին հայտարարությունը՝ 2012 թվականը, կառավարման 5 ժամկետների ընթացքում Անինոասի պրիմարը՝ քաղաքապետը, Իլիե Բոթգրոսն է եղել[3]։ Քաղաքը սնանկ ճանաչելու մասին որոշումը կայացվել է 2013 թվականին՝ նոր քաղաքապետ Նիկոլայ Դունկի կողմից, ով այդ պաշտոնում ընտրվել էր 2012 թվականին։ Քաղաքի սնանկ ճանաչումը թույլ տվեց խուսափել պարտքերի վրա տոկոսների կուտակումից։ Սնանկ ճանաչելուց հետո՝ ներդրվեցին սահմանափակումներ, որոնք ուղղված էին բյուջետային միջոցների կառավարմանը։ Բյուջետային միջոցների կառավարման համար սահմանվեց վերահսկողություն, որն իրականացվում էր արտաքին կառավարչի կողմից։

Մեկ տարվա ընթացքում հաջողվեց մարել քաղաքի բոլոր պարտքերը, և արդեն 2014 թվականին սնանկության կարգավիճակը չեղարկվեց։

Աշխարհագրություն

Անինոասան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 240 կմ հեռավորության վրա է տեղակայված։ Քաղաքի հարևանությամբ ածխաբեր ավազան կա, որը գտնվում է Ժիու հովտում (ռումիներեն՝ Valea Jiului): Այս հովիտը ավելի վաղ հանդիսանում էր Ռումինիայի ածխի արդյունաբերության կենտրոններից մեկը։

Կլիմա

Մանրամասն տեղեկատվություն Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Անինոասա, Ամիս ...
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Անինոասա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
միջին առավելագույնը (°C) 0,8 2,7 8,1 13,9 19 21,9 24,1 24 20,6 14,8 7,7 2,6
միջին ջերմաստիճանը (°C) −2,8 −1 3,4 8,6 13,5 16,4 18,3 18 14,7 9,4 3,9 −0,4
միջին նվազագույնը (°C) −6,3 −4,7 −1,2 3,3 8 10,9 12,5 12,1 8,8 4 0,1 −3,4
տեղումների քանակը (մմ) 39 38 39 59 85 107 86 71 50 42 45 45
Աղբյուր՝ Քաղաքների կլիմայական տվյալներ
Փակել

Պատմություն

Անինոասան հիմնադրվել է 1453 թվականին՝ դառնալով Հունեդոարա Ժուդեցի առաջին քաղաքը[4]։

1989 թվականին ավանն ստացավ քաղաքի կարգավիճակ։

Այն տարիներին, երբ Ռումինիան սոցիալիստական հանրապետություն էր, քաղաքում գործում էր ածխի հանքահոր[4]։

Անկում

2007 թվականին հանքահորը փակվեց։ Այդ իսկ պատճառով Անինոասա քաղաքը զրկվեց քաղաքը ձևավորող ձեռնարկությունից։

Այժմ քաղաքը համարվում է սնանկ, գումարը չի բավականացնում անգամ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։ Անգամ Անինոասայի քաղաքապետն Անինոասան համեմատում է Դեթրոյթի հետ[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.