Անիմեի զարգացումը
From Wikipedia, the free encyclopedia
Անիմեի պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարասկզբին, երբ ճապոնացի անիմատորները սկսեցին արևմուտքց ներմուծված անիմացիոն տեխնոլոգիաների հետ փորձարկումներ անել։ Անիմատորների առաջին սերունդը ասպարեզ իջավ 1910-ական թվականներին, որի ամենավառ ներկայացուցիչները՝ Օտեն Շիմոքավան, Ջունիչի Քոիչին ու Սեյտարո Քիտայաման, հետագայում կկոչվեն անիմեի հայրեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այնպիսի անիմեներ, ինչպիսիք են «Մոմոտարո նո Ումիվաշի»-ն (1943 թվական) ու «Մոմոտարո։ Ումի նո Շինպեյ» (1945 թվական), լայն տարածում գտան ու ընդունված է նրանց համարել առաջին անիամցիոն ֆիլմերը, որ ունեին ապագա անիմեին բնորոշ բոլոր առանձնահատկությունները։
1970-ականներին անիմեն շարունակում է զարգանալ՝ արևմտյան ակունքներից չհեռանալով. առանձնանում են մեխա ժանրն ու դրա ենթաժանրը՝ սուպեր-ռոբոտը։ Ժամանակաշրջանի տիպիկ ներակայցուցիչները Լյուպեն 3-ն ու Մազինգր Z-ն անիմեներն են, որոնք հեղինակներին՝ Հայաո Միյաձակիին ու Մամորու Օշիին, հայտնություն բերեցին։
1980-ականներին անիմեն արտադրական պայթյունով դարձավ ճապոնական արդյունաբերության գլխավոր օղակը։ Գանդամ, Մէքրոսս, Դրագոն Բոլ, Իրական Ռոբոտ անիմեներն ու «տիեզերական օպերա» ժանրերը մթնոլորտ նոր թարմություն մտցրեցին։
1988 թվականին «Աքիրա» լիամետրաժ անիմեն խփեց ժամանակի բոլոր ռեկորդներն ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ 2004 թվականին նրա ստեղծողները նկարեցին «Steamboy» անիմեն, որն իր տեսակի ամենաթանկ մեդիան է։ Space Battleship Yamato-ն ու The Super Dimension Fortress Macross-ն նույնպես հայտնի դարձան, երբ ադապտացվեցին օտարազգի ընթերցողի համար ու համապատասխանաբար վերանվանվեցին Star Blazers ու Robotech։
Համացանցը նպաստեց անիմեի ֆան-սաբավորմանը` երևույթ, երբ երկրպագուներն իրենք էին լուսագրեր տեղադրում սիրված անիմեների համար։
«Սենն ու Չիհիրոյի Խորհրդավոր անհետացումը» անիմեն 2002 թվականին շահեց Berlin Film Festival-ի առաջին մրցանակն ու 2003 թվականի Academy Award-ը լավագույն անիամցիայի համար։ Միաժամանակ «Innocence: Ghost in the Shell» ներկայանում է 2004 թվականի Cannes Film Festival-ին։