From Wikipedia, the free encyclopedia
Անիմացիայի միջազգային օր (անգլ.՝ International Animation Day), միջազգային տոն բոլոր նրանց համար, ովքեր որևէ կապ ունեն անիմացիայի ու մուլտիպլիկացիայի հետ։ Նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին։
Անիմացիայի միջազգային օր | |
---|---|
Էմիլ Ռեյնոն իր օպտիկական թատրոնի հետ | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հոկտեմբերի 28 |
Հաստատված | 2002 |
Անիմացիայի միջազգային օրվա ամսաթիվը պատահական չի ընտրվել։ Հենց այդ օրն է 1892 թվականին ֆրանսիացի նկարիչ և գյուտարար Էմիլ Ռեյնոն Գրևինի թանգարանի «Ֆանտաստիկայի սենյակ» սրահում հավաքված փարիզյան հասարակությանը ներկայացրել «լուսարձակող մնջկատակներ»՝ շարժվող պատկերներ, որոնք վերարտադրվել են էկրանին (պարզ ասած՝ մուլտֆիլմեր)։
1894 թվականին նկարված պատկերների մասին ժամանակավորապես մոռացվել է, սակայն այն բանից հետո, երբ շարժվող պատկերների գաղափարը համատեղել են Լյումիեր եղբայրների հայտնագործության հետ, դրանք կրկին սկսել են ժողովրդականություն վայելել։ Ավելի ուշ, երբ ստեղծվել են համակարգիչները, ի հայտ է եկել համակարգչային անիմացիան[1]։ Ներկայում այդ տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ոչ մասնագետի համար երբեմն դժվար է որոշել, թե ինչ է նա տեսնում էկրանին՝ «կենդանի» կինո, թե անիմացիա։
Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիան (անգլ.՝ The International Animated Film Association, ASIFA) կամ ԱՍԻՖԱ-ն (ավելի ստույգ՝ նրա փարիզյան բաժանմունքը) 2002 թվականին սահմանել է նոր տոն՝ ի հիշատակ Էմիլ Ռենոյի կողմից իր հայտանգործության առաջին հրապարակային ցուցադրման 110-ամյակի[2]։
Անիմացիայի միջազգային օրվա նախօրեին գրեթե ամբողջ աշխարհից նկարիչ-անիմատորները փոխանակում են իրենց ֆիլմերի ծրագրերն ու կազմակերպում իրենց աշխատանքների պրեմիերաները։ Ներկայումս նմանատիպ անիմացիոն կինոցուցադրություններ անցկացվում են արդեն աշխարհի 104 երկրներում[3]։
Պատմականորեն անիմացիայի (մուլտիպլիկացիայի) ավելի վաղ և փաստաթղթերով հաստատված ծննդյան օրն այլ է։ Ֆրանսիացիները՝ որպես արվեստի այդ ճյուղի սկզբնավորողներ, մուլտիպլիկացիայի ծննդյան օր են համարում 1877 թվականի օգոստոսի 30-ը։ Հենց այդ օրն է արտոնագրվել պրաքսիոնսկոպի հայտնագործությունը ֆրանսիացի ինքնուս գյուտարար Էմիլ Ռեյնոյի (ֆր.՝ Emile Reynaud) կողմից։ Դրանից ոչ շատ վաղ՝ 1877 թվականի հուլիսի 20-ին, Էմիլ Ռեյնոն ներկայացրել է զեկույց Ֆրանսիական ակադեմիայի անդամներին և ցուցադրել պրաքսինոսկոպը (անգլ.՝ praxinoscope)՝ թխվածքաբլիթների տուփից և հայելային թմբուկից պատրաստված սարքավորումը, որը թույլ էր տալիս թափանցիկ ժապավենի վրա դիտել փուլային պատկերներ, որոնք ստեղծում էին կերպարների շարժման տպավորություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.