From Wikipedia, the free encyclopedia
Անիլինգուս (լատ. anus - հետանցք + lingo - լիզում; հոմանիշներ - անիլինկցիա, ռիմինգ անգլ. rimming) - սեռական պրակտիկա, որը ենթադրում է լեզվի կամ շրթունքների միջոցով հետանցքային շրջանի խթանում, սեռական գրգռվածություն և/կամ սեռական բավարարվածություն պատճառելու նպատակով։
Մարդկանց մեծ մասի մոտ սրբանի տարածքը խիստ զգայուն և կարևոր էրոգեն գոտի է[1]։ Համապատասխանաբար, սրբանի խթանումը կարող է երկու սեռի ներկայացուցիչների մոտ սեռական գրգռում առաջացնել, ինչի արդյունքում անիլինգուսը կիրառվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ[2]։
Այս սեռական պրակտիկայի նպատակը սեռական բավարարվածություն ստանալն է[2]։
Ներկայումս անիլինգուսը լայնորեն ներկայացված է պոռնոգրաֆիայի մեջ, հատկապես Թոմ Բայրոնի վերջին աշխատանքներում։ Այս պրակտիկային նվիրված է պոռնոֆիլմերի մի ամբողջ շարք՝ «Ass Eaters Unanimous»:
Ներկայումս գոյություն ունեցող նախապաշարումները հետանցքի հատվածի խթանման դեմ մի քանի հիմնավորում ունեն։ Մի կողմից դարեր շարունակ սեքսի այն ձևերը, որոնք չեն կրում վերարտադրության գործառույթ, դիտվում են որպես մեղք[3] կամ պերվերսիա[2]. մյուս կողմից, Արևմտյան մշակույթում կա կարծրատիպ, որ սրբանային հատվածի կեղտոտ և վանող է։ Անհրաժեշտ է հիշել, որ երկար դարերի ընթացքում Արևմտյան Եվրոպայի բնակիչների հիգիենայի մակարդակը չափազանց ցածր էր. խոշոր քաղաքների բնակիչները, որոնցում բացակայում էր ջրատարը, շատ հազվադեպ էին լողանում և այլն[2][3]։
Անիլինգուսը հաճախ է զուգորդվում սեռական հարաբերությունների այլ ձևերի հետ՝ սովորաբար օրալ։ Կախված սահմանված նպատակներից գրգռվածության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար օգտագործվում է կամ անիլինգուսի երկու հիմնական տեխնիկաներից մեկը, կամ էլ՝ երկուսը միաժամանակ։
Սրբանի տարածքի լիզում։ Տեխնիկան ենթադրում է անալ անցքի և շեքի տարածքի լիզում։ Հաճախ օգտագործվում է սեռական օրգանների վրա օրալ ազդեցության հետ միասին։ Մեթոդը հարմար է ինչպես կնոջ գրգռման համար, քանի որ վուլվան և սրբանը անմիջական հարևանությամբ են գտնվում, ինչը հնարավորություն է տալիս արագ փոխանցել ազդեցությունը էրոգեն գոտիների միջև, այնպես էլ տղամարդու գրգռման համար։
Լեզվի ներածություն սրբան։ Այս պրակտիկան ենթադրում է լեզվի ներածություն սրբան, որից հետո հնարավոր են շարժումներ, որոնք ֆրիկցիաներ են նմանակում կամ լեզվով հպում ուղիղ աղիքի պատերին։ Այս մեթոդը սովորաբար օգտագործվում է անալ հարաբերություններին նախապատրաստման համար, քանի որ անիլնգուսը թույլ է տալիս սֆինկտերին հանգստանալ և խոնավացնել սրբանը։
Անիլինգուսի պրակտիկայի արդյունքում հնարավոր է որոշակի վարակիչ հիվանդությունների փոխանցում, ինչպիսիք են հեպատիտը[4], սուսանակը, Helicobacter-ը, ՄԻԱՎ-ը կամ լուծի զարգացումը։
Անիլինգուսի և կունիլինգուսի համադրության դեպքում հնարավոր է աղիքային միկրոֆլորան տեղափոխել հեշտոց, ինչը կարող է վարակիչ-բորբոքային պրոցեսներ առաջացնել։
Ռիմինգի արդյունքը կարող է լինել նաև մակաբույծների ներխուժումը (սսկարիդոզ, էնտերոբիոզ, հեմենոլեպիդոզ և այլն:)։
Անիլինգուսից առաջ անհրաժեշտ է կատարել համապատասխան հիգիենիկ գործողություններ՝ լվանալ սեռական օրգանները, շեքի և սրբանի տարածքը և անհրաժեշտության դեպքում կլիզմա անել։ Բացի այդ, հիգիենայի նպատակով խորհուրդ է տրվում հեռացնել հետանցքային մազերը։
Նրանք, ովքեր հաճախ կիրառում են ռիմինգը անծանոթ զուգընկերների հետ, պետք է պատվաստումներ անեն հեպատիտի դեմ։ Հիվանդություններից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել լատեքսային անձեռոցիկներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.