Ժան Ֆրանսուա Միլլեի նկարներից From Wikipedia, the free encyclopedia
«Անժելյուս» (ֆր.՝ L’Angélus), ֆրանսիացի գեղանկարիչ, բարբիզոնյան դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարներից։ Յուղաներկով կտավը ստեղծվել է 1857-ից 1859 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այսօր «Անժելյուս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Օրսե թանգարանում[6]։
Անժելյուս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Ֆրանսուա Միլլե |
տարի | 1858[1] |
բարձրություն | 55,5 սանտիմետր |
լայնություն | 66 սանտիմետր |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Օրսե թանգարան, John Waterloo Wilson?[2], Eugène Secrétan?[3][4] և Alfred Chauchard? |
պատվիրատու | Thomas Gold Appleton? |
մակագրություն | millet |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
L'Angélus by Jean-François Millet Վիքիպահեստում |
«Անժելյուս» ստեղծագործությունը պատվիրել է ամերիկացի նկարիչ Թոմաս Էփլթոնը, ով հիացել էր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող «Հասկեր հավաքողները» կտավով։
Աշխատանքն իր անվանումը ստացել է կաթոլիկ «Angelus Domini» աղոթքի առաջին բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստծո հրեշտակ»։ Այս աղթքը կաթոլիկ հավատացյալները արտասանում են օրական երեք անգամ։ Էփլթոնը անհայտ հանգամանքներում չի գնում նկարը, չնայած, որ պատվիրատուն նա էր։ Երկու տարի նկարի ստեղծումից հետո Միլլեն նկարը հանում է վաճառքի։ 1860 թվականի վերջերին «Անժելյուս» ստեղծագործությունը վաճառվեց, որի համար վճարեցին ընդամենը հազար ֆրանկ գումար։
Ժան Ֆրանսուա Միլլեն «Անժելյուս» ստեղծագործության մեջ պատկերել է գյուղացու և նրա կնոջը՝ մայրամուտի պահին։ Նրանք կանգնած դիրքով են պատկերված։ Գլուխները խոնարհած են, քանի որ հորիզոնում պատկերված Շալի եկեղեցու զանգակատնից լսում են զանգերի ղողանջը. նրանք աղոթում են երեկոյան աղոթքը։ Ոտքերի մոտ կարտոֆիլի զամբյուղ է զետեղված։ Նկարի պարզությունն ու բարեպաշտական մթնոլորտը հիացրել են հանդիսատեսին։ Շուտով գրեթե ամեն մի ֆրանսիացու տանը հայտնվեց այս կտավի վերատպությունը։ 1889 թվականին, երբ «Անժելյուս» ստեղծագործությունը կրկին հանվեց վաճառքի, դրան տիրելու համար պայքարեցին ամերիկյան առևտրային կոնսորցիումն ու ֆրանսիացի մեկենաս Անտուան Պրուստը, ով կտավը ցանկանում էր նվիրել Լուվրին։ Արդյունքում, կտավը գնեց ամերիկյան կողմը, և Միլլեին վճարեցին այդ ժամանակների համար ռեկորդային գումար՝ 580 000 ֆրանկ։ Նկարը պատրաստում են օվկիանոսային ճամփորդության։ Սակայն մի քանի շաբաթ անց Լուվրին նվիրված ամսագրի հրատարակչին՝ Ալֆրեդ Շոշարուին հաջողվում է համոզել և վերագնել կտավը 800 000 ֆրանկով։ Հասարակությունը այս արարքը որակեց որպես ազգասիրական ժեստ՝ իսկական քաղաքացուն հարիր։ Համաձայն մեկենասի կտակի` «Անժելյուս» ստեղծագործությունը պիտի Լուվրում մնա մինչև 1909 թվականը։ Այսօր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարը զարդարում է փարիզյան Օրսե թանգարանի սրահներից մեկը։
«Անժելյուս» ստեղծագործության մեծ սիրահարն էր իսպանացի նկարիչ, սյուրռեալիզմի վարպես Սալվադոր Դալին[7]։ Վերջինիս սովորած դպրոցի դասասենյակի պատին փակցրած էր Միլլեի հենց այս ստեղծագործությունը։ Նա այնքան է տարվում այս նկարով, որ սեփական կտավն է ստեղծում՝ սյուրռեալիզմի ոճով։ Դալիին հատկապես հետաքրքրում էր աղոթող գյուղացիների չափազանց մեծ թախիծը։ Նա դիմեց Լուվրի ղեկավարությանը և խնդրեց, որպեսզի կտավի ռենտգեն հետազոտություն անցկացնեն։ Նրա խնդրանքը չմերժեցին։ Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ամուսնական զույգը կարտոֆիլի բերքի համար չի աղոթում, այլ փոքր երեխայի թաղման համար, որը նկարված էր կարտոֆիլի զամբյուղի փոխարեն։ Այսպիսով, նկարում պատկերված գյուղացիների անասելի տրտմության պատճառը բացահայտվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.