From Wikipedia, the free encyclopedia
Անդրե դե Գրաս (անգլ.՝ Andre De Grasse, նոյեմբերի 10, 1994[1], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի աթլետ, կարճ տարածությունների վազորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, 2022 թվականի աշխարհի չեմպիոն, 2017 թվականի փոխանցավազքի աշխարհի չեմպիոն:
Ծնվել է Տորոնտո քաղաքի Սկարբորո շրջանում: Նրա ծնողներն են Ալեքս Ուայթը և Բևերլի Դեգրասը։ Նա ունի նաև եղբայրներ Ջուլիան և Դանտին և քույր Ալեքսանդրան։ Սպորտով սկսել է լրջորեն զբաղվել 17 տարեկանից՝ 11-րդ դասարանում։ Մի օր նա մասնակցել է վազքի մրցույթի և հաղթել այն։ Այս մրցավազքը դիտել է մարզիչ Թոնի Շարփը, ով նրա մեջ տեսել է տաղանդ և հրավիրել մարզվել իր հետ։
Ապրիլի 18-ին նա վազել է 100 մետր 9,87 արագությամբ, սակայն այս արդյունքը ոչ պաշտոնական է, քանի որ քամու արագությունը կազմել է 4 մ/վ, ինչը թույլատրելի սահմանի 2 անգամ գերազանցում է։ 2015 թվականի մայիսի 17-ին նա դարձավ 96-րդ մարդը, ով կարողացավ 10 վայրկյանից պակաս ժամանակում վազել 100 մետր տարածություն։ 2015 թվականի Համաամերիկյան խաղերում նա սահմանեց ազգային ռեկորդ՝ 19,88 200 մետր եզրափակչում։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ 100 մետր եզրափակչում՝ սահմանելով անձնական առավելագույն ցուցանիշ՝ 9,92[2]։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է երրորդ տեղը 100 մետր վազքում և երկրորդ տեղը 200 մետրում՝ զիջելով միայն Ուսեյն Բոլտին։
2019 թվականի սեպտեմբերի 28-ին Անդրեն Դոհայում 100 մետր մրցավազքում դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ եզրափակիչ մրցավազքում ցույց տալով 9,90 վրկ արդյունք, և հաղթող Քրիստիան Քոլմենին՝ զիջելով 0,14 վայրկյանով[3]։ 200 մետր տարածությունում նա ցույց տվեց երկրորդ լավագույն արդյունքը (19,95) և արժանացավ արծաթե մեդալի։
Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա նվաճեց բրոնզը 100 մետր վազքում և դարձավ օլիմպիական չեմպիոն 200 մետրում՝ եզրափակիչում վազելով 19,62 վայրկյանում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.