Անդրեյ Վոզնեսենսկի
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Անդրեևիչ Վոզնեսենսկի (մայիսի 12, 1933(1933-05-12)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունիսի 1, 2010(2010-06-01)[2][3][4][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[5]), ռուս բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, ճարտարապետ։ Նշանավոր վաթսունականներից է։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1978 թ.) և ՌԴ կառավարության մրցանակի (2010 թ., հետմահու) դափնեկիր է։
Անդրեյ Վոզնեսենսկի ռուս.՝ Андрей Вознесенский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1933(1933-05-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունիսի 1, 2010(2010-06-01)[2][3][4][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, երգերի հեղինակ, նկարիչ-փորագրող և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
![]() | |
Կայք | andreyvoznesenski.ru |
![]() |
14-ամյա հասակում բանաստեղծություններն ուղարկել է Բորիս Պաստեռնակին, ում հետ հետագայում մտերմացել է։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1958 թ.։ Կրել է Մայակովսկու, Պաստեռնակի և Կիրսանովի ազդեցությունը։
Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտական ինստիտուտը (1957 թ.)։ Վոզնեսենսկու «Վարպետներ» (1959 թ.) պոեմն ուշադրության է արժանացել լեզվի թարմությամբ, արվեստի բարձր կոչման նկատմամբ համոզվածությամբ։ «40 քնարական շեղում «Եռանկյունի տանձ» պոեմից» (1962 թ.) ժողովածուն, որ գրված է բանաստեղծի ԱՄՆ կատարած ուղևորության տպավորության տակ, բանավեճ առաջացրեց «ժամանակակից ոճի» և արվեստագետի քաղաքացիական դիրքորոշման շուրջը։ Վոզնեսենսկի լավագույն գործերից են «Լոնժյումո» (1963 թ.), որը նվիրված է Վ․ Ի․ Լենինին, «Օզա» (1964 թ.) պոեմները։ Վերջինը խոհ է տեխնիկայի համընդհանուր «հարձակման» դարաշրջանում մարդ անհատի մասին։ Վոզնեսենսկու պոեզիան աչքի է ընկնում այժմեականության սուր զգացողությամբ, պատկերային և ռիթմական բարդացված համակարգով։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1978 թ.)։