Անդրեա դել Պոցցո
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեա դել Պոցցո (իտալ.՝ Andrea Pozzo [anˈdrɛa ˈpottso], լատինականացված տարբերակ՝ Andreas Puteus; նոյեմբերի 30, 1642(1642-11-30)[1][2][3][…], Տրենտո, Տրենտի իշխան-եպիսկոպոսություն, Հաբսբուրգի միապետություն[4] - օգոստոսի 31, 1709(1709-08-31)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4])՝ 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ և արվեստի տեսաբան, ով հանդիսացել է Բարոկկո ոճի ներկայացուցիչ։
Անդրեա դել Պոցցո իտալ.՝ Andrea Pozzo | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1642(1642-11-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրենտո, Տրենտի իշխան-եպիսկոպոսություն, Հաբսբուրգի միապետություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 1709(1709-08-31)[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, կրոնավոր և գծանկարիչ |
Թեմաներ | perspective? |
Andrea Pozzo Վիքիպահեստում |
Պոցցոն մասնագիտացել է "quadratura" և "Di sotto in su" մեթոդներով, այսինքն այնպիսի համակարգով, որտեղ կիզակետային գծերը սկսվում են անկյունից և հանդիպում են միմյանց տվյալ պատառիկի կենտրոնում (անհետացող կետ)։ Այս համակարգը նկարներին տվեց եռաչափ տեսք։ Պոցցոն «ընդհանուր արվեստ»-ի ջատագովն էր։ Նրա գործերի մեծամասնությունը կաթոլիկ և ճիզվիտական թեմաներով են։ Սակայն Նա նաև պարտական է թատրոնին, քանի որ իր կրոնական գործերի հերոսներից շատերը պատկերված են դերասանների դիրքերում, ընդդեմ ավանդական բեմական սարքերի, ինչպես օրինակ՝ վարագույրը, նախակամարը։ Պոցցոն իր ստեղծագործ գաղափարները ժողովել է իր " Prespectiva Pictorum et Architectorum" (ենթադրաբար՝ «Նկարչության և ճարտարապետության հեռանկարներ» ) տրակտատում (որևէ առանձին խնդրի քննությունը՝ հետազոտությունը ներկայացնող գիտական շարադրանք)։
Անդրեա դել Պոցցոն դեռևս խորն ուսումնասիրված չէ, սակայն մեկ բան ակնհայտ է. Նրա նորարարությունները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակակից դիզայնի վրա։