From Wikipedia, the free encyclopedia
Անդրաշ Բալցո (հունգ.՝ András Balczó, օգոստոսի 16, 1938[1], Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա), հունգարացի հնգամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի (1960, 1968, 1972), աշխարհի տասնակի չեմպիոն։ Մեդալները շահել է թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկում[2]։ Երեք անգամ (1966, 1969, 1972 թթ.) հռչակվել է Հունգարիայի «Տարվա լավագույն մարզիկ»։ 1972 թվականին արտասահմանյան ութ այլ մարզիկների հետ մեկտեղ արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման[3]։
Անդրաշ Բալցո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | հնգամարտիկ |
Ամուսին | Mónika Császár? |
Պարգևներ և մրցանակներ | |
András Balczó Վիքիպահեստում |
Անդրաշ Բալցոն համարվում է ժամանակակից հնգամարտի պատմության մեջ առավել հաջողակ մարզիկներից մեկը[4]։
1960 թվականին Հռոմում անցկացված ամառային օլիմպիական խաղերում Անդրաշ Բալցոն ոսկե մեդալ է նվաճել թիմային հաշվարկով[5]։
1968 թվականին Մեխիկոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել անհատական հաշվարկով[6] և ոսկե մեդալ՝ թիմային հաշվարկով[7]։
1972 թվականին Մյունխենում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել անհատական հաշվարկով[8] և արծաթե մեդալ՝ թիմային հաշվարկով[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.