հայ խորհրդային գիտնական և պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանց (մայիսի 8, 1906, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 3, 2005, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական և պետական գործիչ։ Պահեստի գեներալ-մայոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[2], սոցիալիստական աշխատանքի հերոս (1962 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։
Անդրանիկ Պետրոսյանց | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1906 |
Ծննդավայր | Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2005 (99 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ուրալի պետական տեխնիկական համալսարան (1933)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական, պետական ծառայող, քաղաքական գործիչ և ճարտարագետ-մեխանիկ |
Աշխատավայր | Ministry of Heavy Machine Building?[1], Ministry of Transport Machine-Building Industry?[1], State Defense Committee?[1], Ministry of Medium Machine Building?[1], Ural Electrochemical Plant?[1] և ՄՀՄԻ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
1933 թվականին ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը (Սվերդլովսկ)։ 1933 թվական - 1939 թվականին աշխատել է Սվերդլովսկի Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարանում։ 1939 թվականին եղել է ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1940 թվականին՝ ծանր մեքենաշինության ժողկոմի տեղակալ։ 1941 թվականի հունվարին նշանակվել է հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի առաջին տեղակալ, 1941 թվականի հունիսին՝ տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ։ 1943 թ.-ից աշխատել է ՍՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեում։ 1947 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ժողկոմխորհին առընթեր գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ 1955 թվականին՝ ԽՍՀՄ միջին մեքենաշինության մինիստրի տեղակալ։ 1962 թվականից ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրադրության ուսումնասիրման հարցերին։ Ատոմային տեխնիկայի և գիտության ժամանակակից պրոբլեմներին նվիրված Պետրոսյանցի գրքերից մի քանիսը թարգմանվել և հրատարակվել են արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Անգլիա)։
ԽՍՀՄ պետական մրցանակ (1949 թ.)։
Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կուտուզովի առաջին աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Ընտրվել է Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտոր (1974 թ.) և Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1977 թ.)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.