From Wikipedia, the free encyclopedia
Անդյան որոր[2] (լատին․՝ Chroicocephalus serranus), որորների ընտանիքի թռչուն (Laridae)[3]: Անդյան որորը տարածված է Անդերի շրջանի երկրներում՝ Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Էկվադորում և Պերուում[4]։ Այն բնադրում է լեռնային շրջաններում, ինչը անսովոր է որորների համար[5]։
Անդյան որոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Chroicocephalus serranus
(Tschudi, 1844)[1] |
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Անդյան որորի մարմնի երկարությունը 45-48 սմ է, որով այս թռչունը երկու Ամերիկաներում համարվում է ավելի խոշոր թռչուն, քան սևագլուխ որորը[6]։ Թռչնի գունավորումը՝ մուգ գլխով, մեջքը բաց մոխրագույն է, սև և սպիտակ փետուրները հաջորդում են իրար, թևերի ներսի կողմը նույնպես բաց մոխրագույն է[7]։
Բնադրում են լեռներում, ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունների վրա[8]։ Այն տարածքներում, որտեղ խիստ ձմեռներ են լինում, անդյան որորները ձմռանը չվում են ավելի ցածր տեղեր, երբեմն՝ մինչև ծովի ափերը։ Անդյան որորների խմբեր են հանդիպում Պերուի հարավում և Չիլիի հյուսիսում, սակայն այս բներ չեն կառուցում[9]։ Նրանք բներ են կառուցում Ալտիպլանո սարահարթի վրա ծովի մակարդակից 4000 մետր բարձրության վրա, ինչպես նաև Արգենտինայի հարավում`ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա[10]։ Բնադրում են փոքր խմբերով, երբեմն պարզապես զույգերով՝ նախընտրելով փոքր ջրամբարների մերձակա տարածքները։ Ի տարբերություն նման չափերի այլ որորների, նրանք հասնում են սեռական հասունության երկու, ոչ թե երեք տարի հետո[7]։
Այս թռչունների սննդի հիմքը միջատներն ու ճիճուներն են։ Անդյան որորները հնարավորության դեպքում կարող են բռնել թռչող միջատներին, ինչպես նաև սնվում են մնացորդներով[11]։
Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակը ներառել է Հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.