Անդյան համայնքի միջազգային վարկային և ֆինանսական կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
Անդյան զարգացման կորպորացիա (ԱԶԿ) (իսպ.՝ Corporación Andina de Fomento-ից), հայտնի է նաև որպես CAF-Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (անգլ.՝ CAF – Latin American development bank), Անդյան համայնքի միջազգային վարկային և ֆինանսական կազմակերպություն (Անդյան ինտեգրացիոն համակարգ), որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության տեսքով՝ աջակցելու անդյան երկրների զարգացմանն ու տարածաշրջանային ինտեգրմանը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին։ Հիմնական բաժնետերերն են Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը, Պերուն և Վենեսուելան։ Բացի այդ` բաժնետոմսերի սեփականատերեր են Բրազիլիան, Չիլին, Մեքսիկան, Տրինիդադ և Տոբագոն, ինչպես նաև 22 մասնավոր բանկ տվյալ տարածաշրջանի երկրներից[2]։
Անդյան զարգացման կորպորացիա | |
---|---|
Տեսակ | multilateral development bank? |
Հիմնադրված | փետրվարի 7, 1970[1] |
Գլխադասային գրասենյակ | Կարակաս, Վենեսուելա |
Կայք | caf.com(իսպ.), caf.com/en/(անգլ.) և caf.com/pt/(պորտ.) |
Այս ֆինանսավարկային կազմակերպությունն առաջացել է Անդյան տարածաշրջանի երկրների տնտեսական և սոցիալական ինտեգրման ձգտումների արդյունքում։ Այս նախաձեռնությունը, որը հանգեցրեց CAF-ի ստեղծմանը, սկսել է ձևավորվել 1966 թվականին՝ Կոլումբիայի նախագահ Կառլոս Լյերաս Ռեստրեպոյի, Չիլիի նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի, Վենեսուելայի նախկին նախագահ Ռաուլ Լեոնիի և Էկվադորի ու Պերուի ներկայացուցիչների կողմից Բոգոտայի հռչակագրի պատմական ստորագրումից հետո։ Բոլիվիայի կառավարությունը հռչակագրին միացել է ավելի ուշ՝ 1967 թվականին[3]։
1967 թվականին Համատեղ կոմիտեի անդամները սահմանել են CAF-ի հիմունքները, իսկ 1968 թվականի փետրվարի 7-ին անդամ երկրների կառավարությունները Բոգոտայի Սան Կառլոս պալատում ստորագրել են համապատասխան համաձայնագիր` կազմակերպությունը որպես բազմաֆունկցիոնալ բանկ և զարգացման և ինտեգրման գործակալություն ստեղծելու մասին[3]։
1970 թվականի հունիսի 8-ին CAF-ը պաշտոնապես սկսել է իր գործունեությունը Վենեսուելայի Կարակաս քաղաքում գտնվող իր համար ստեղծված կենտրոնակայանում։
CAF-ի համաձայնագրի հոդվածներում փոփոխություններ կատարելուց հետո Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ երկրներ ընդգրկվել են որպես անդամներ` նույն իրավունքներով, ինչ հիմնադիրները։ Համաձայն 2007 թվականին կատարված համաձայնագրի այս լրացման` Արգենտինան, Բրազիլիան, Պանաման, Պարագվայը և Ուրուգվայը դարձել են անդամ երկրներ[3]։
Բաժնետիրական ընկերության կապիտալը բաժանվում է բաժնետոմսերի 3 տեսակի՝ «Ա», «Բ» և «Գ»։ «Ա» և «Բ» տիպի բաժնետոմսերը պատկանում են Անդյան 5 երկրների կառավարություններին, որոնք դրանք տնօրինում են կա՛մ ուղղակիորեն, կա՛մ հատուկ նշանակված կառավարական կամ մասնավոր կազմակերպությունների միջոցով։ «Գ» շարքի բաժնետոմսերը կարող է ձեռք բերել ցանկացած այլ երկիր։ Բացի այդ` ԱԶԿ-ն թողարկում և տեղաբաշխում է այլ արժեթղթեր տարածաշրջանային և միջազգային ֆինանսական շուկաներում։ CAF-Լատինական Ամերիկայի զարգացման բանկը վարկային գծեր է ստանում նաև տարբեր երկրների ազգային և առևտրային բանկերից։ Այդ վարկերի մեծ մասը ԱԶԿ է գնում Անդյան համայնքին չպատկանող երկրներից։ 1997 թվականին կորպորացիայի ընդհանուր ակտիվները կազմել են 4 միլիարդ 61 միլիոն ԱՄՆ դոլար[2]։
ԱԶԿ-ի հիմնական նպատակն է ֆինանսական աջակցությունտրամադրել բաժնետեր պետությունների պետական և մասնավոր ձեռնարկություններին։ Օրինակ՝ Լատինական Ամերիկայի զարգացման բանկը ֆինանսավորում է Անդյան համայնքի երկրների նախագծերը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության, կառուցվածքային ճշգրտման և սեփականաշնորհման ծրագրերի, սոցիալական բարեփոխումների զարգացման համար, վարկեր է տրամադրում արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.