From Wikipedia, the free encyclopedia
«Անդերսոնի Սահմանադրություն» (անգլ.՝ Anderson's Constitutions, ինչպես նաև` «Անդերսոնի օրենսգիրք», «Անկախ որմնադիրների սահմնադրություն» կամ «Կանոնագիր»), մասոնական Սահմանադրություն, որը ստեղծվել է 1723 թվականին բրիտանացի մասոն Ջեյմս Անդերսոնի կողմից (1738 թվականին խմբագրված)։ Տպագրվել է Լոնդոնում (1723) և ԱՄՆ-ում (1734)[1]։
Անդերսոնի Սահմանադրություն | |
---|---|
Տեսակ | foundational text? և գրական ստեղծագործություն |
Հեղինակ | James Anderson? |
Հրատարակվել է | 1723 |
Constituciones de Anderson |
1717 թվականին լոնդոնյան 4 մասոնական օթյակները, միաբանվելով Լոնդոնի և Վեստմինստերի բարձրագույն օթյակում, Անդերսոնի եղբորը պատվիրել են կազմել կանոնադրությունների ժողովածու՝ փոխառելով դրանք որմնադիրների եղբայրության փաստաթղթերից և կիրառելով ժամանակի նոր պայմանների համատեքստում[2]։
Այդ ժողովածուն, որը տպագրվել է «Մասոնների սահմանադրությունը, որը պարունակում է ամենահին ու հարգարժան եղբայրության պատմությունը, օրենսգիրքը, կանոնները, հրահանգները և այլն, որն օգտագործվում է մասոնական օթյակում» անվամբ, դարձել է ֆրանկմասոնության միության հիմքը։ Տեքստը պարունակում էր մասոնների հակիրճ պատմությունը՝ աշխարհի արարումից սկսած, շինարարանական արվեստի պատմությունը՝ քարագործների եղբայրության պատմություններից վերցված, ինչպես նաև 1717 թվականի մեծ օթյակի որոշմամբ հավաքված «Հին պարտականությունները կամ հիմնական կանոնները» և «Ընդհանուր որոշումները»։
Միության զարգացման գլխավոր նախապայմանը պետք է լիներ այն արգելապատնեշների փլուզումը, որոնք մարդկանց բաժանում էին տարբեր, գլխավորապես՝ կրոնական խմբավորումների։ Այդ պատճառով Սահմանադրության հիմնական օրենքը նվիրված էր կրոնի հանդեպ մասոնի վերաբերմունքին։ Տեքստի համաձայն՝ մասոնական օթյակները բաժանվում էին երկու խմբի՝ անհատական և ընդհանուր, այսինքն՝ բարձրագույն։ Աստիճանակարգային մակարդակներն էին՝ աշակերտ, ենթավարպետ և վարպետ։ Բացի դրանից կար վերակացուի հատուկ կոչում։ Ընտրություններն անցկացվում էին տարին մեկ անգամ, իրավասությունները տրվում էին մեկ տարով։ Յուրաքանչյուր եղբայր պետք է պատկաներ ինչ-որ օթյակի և ենթարկվեր նրա ինչպես հատուկ, այնպես էլ ընդհանուր որոշումներին։ Որպես օթյակի անդամ ընդունվում էին բարեկիրթ, ազնիվ, ազատածին և հասուն տարիքի (25 տարեկանից ոչ պակաս, կանայք չէին ընդունվում) անձինք, ընդ որում՝ նոր եղբայր ընդունելու համար հարկավոր էր բոլոր ներկա անդամների համաձայնությունը։ «Սահմանադրությունը» հրեաների համար մուտք բացեց դեպի մասոնություն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.