![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Chessboard480.svg/langhy-640px-Chessboard480.svg.png&w=640&q=50)
Անդերսենի մատ
From Wikipedia, the free encyclopedia
Անդերսենի մատ, շախմատային խնդիր, որում մատ է հայտարարվում արքայի քայլով (բաց շախ)։ Նմանատիպ խնդիրներից ամենահայտնին է։ Կոչվում է հեղինակի՝ գերմանացի շախմատիստ, կոմբինացիայի վարպետ և կոմբինացիոն դպրոցի ղեկավար, մանկավարժ, մաթեմատիկայի պրոֆեսոր, դոկտոր Կառլ Էռնստ Ադոլֆ Անդերսենի (1818-1879) անունով։ 1842 թվականին նա հրատարակեց «Խնդիրներ շախմատիստների համար» («Aufgaben für Schachspieler») ժողովածուն, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Այդ ժողովածուի խնդիրներից ամենաինքնատիպը սա է[1]։