From Wikipedia, the free encyclopedia
Անգլիական ֆուտբոլի փառքի սրահ (անգլ.՝ The Hall of Fame), սրահ, որը նվիրված է անգլիական ֆուտբոլի հայտնի ֆուտբոլիստներին և մարզիչներին[1]։ Այն գտնվում է Մանչեստրի ֆուտբոլի ազգային թանգարանում (Անգլիա)։ Փառքի սրահում նոր անդամների ներառման արարողակարգը, որը համեմատում են «Օսկար» մրցանակաբաշխության հետ, անց է կացվում ամեն տարի հոկտեմբեր ամսին։
Անգլիական փառքի սրահի անդամներն ընտրվում են մի խումբ փորձագետների կողմից, որոնց մեջ ներառվում են այնպիսի հայտնի անհատականություններ, ինչպիսիք են սըր Տրեվոր Բրուքինգը, սըր Բոբի Չարլթոնը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Մարկ Լոուրենսոնը, Գարի Լինեկերը։ Սրահի անդամ կարող է դառնալ այն ֆուտբոլիստը կամ ֆուտբոլային մարզիչը, որը 30 տարեկան է և խաղացել է Անգլիայում ոչ պակաս, քան 5 տարի։ Այս կանոնի միակ բացառությունը դարձել է Դունկան Էդվարդսը, որը մահացել է 21 տարեկան հասակում` 1958 թվականի մյունխենյան ավտովթարի հետևանքով (որը, սակայն, խաղացել էր Մանչեսթր Յունայթեդում 5 տարի)։
Անգլիական Ֆուտբոլի փառքի սրահը բաց է Ֆուտբոլի ազգային թանգարանի բոլոր այցելուների համար։ 2005 թվականին լույս է տեսել Ռոբսոն Բուքսի «Փառքի սրահ, ֆուտբոլի մեծագույն հերոսները. Ֆուտբոլի ազգային թանգարանի փառքի սրահը» գիրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.