From Wikipedia, the free encyclopedia
Անգետիկը (ռուս.՝ Незнайка), գրական հերոս, Նիկոլայ Նոսովի եռագրության և դրա բազմաթիվ շարունակությունների հերոսը։ Ուրախ մարդուկների ակումբի անդամ։
Անգետիկ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Նիկոլայ Նոսով |
Ներկայացված է | The Adventures of Dunno and his Friends?, Dunno in Sunny City?, Dunno on the Moon?, The Adventures of Dunno and His Friends?, Q28667763? և Neznaika on the Moon? |
Սեռ | արական |
Հրարած տիեզերքից | Q4145045? |
Neznaika Վիքիպահեստում |
Առաջին անգամ Անգետիկ անունով կերպարը երևացել է կանադացի ծաղրանկարիչ, նկարիչ Պալմերա Կոքսի մոտ, իսկ այդ նկարներով ռուսերեն տեքստը ստեղծել է Աննի Խվոլսոնը[1]։ Եվ իր հրատարակած առաջին գիրքն է եղել «Մանուկներին թագավորությունը» գիրքը, որտեղ մյուս հերոսների հետ ներկայանում է նաև Անգետիկը։ Գիրքը հրատարակվել է 1889 թվականին, իսկ 1898, 1902 և 1915 թվականներին լույս է տեսել դրա կրկնօրինակը։ 1917 թվականից հետո Խվոլսոնի գիրքը չի վերահրատարակվել մինչև 1991 թվականը, երբ այն հրատարակում է մոսկովյան «Պոլիկոմ» հրատարակչատունը։
Անգետիկը Նիկոլայ Նոսովի գրքի հերոս է դարձել շնորհիվ Նոսովի և ուկրաինացի գրող, «Բարվինոկ» ամսագրի խմբագիր Բոգդան Չալիի` 1952 թվականի հանդիպման։ Այն բանից հետո երբ Նոսովը պատմել է Չալիին Անգետիկի մասին, վերջինս անմիջապես առաջարկել է հրատարակել աշխատանքն իր ամսագրում, ինչը և արվել է։ Առաջին թարգմանությունը «Բարվինոկ» ամսաթերթում լույս է տեսել 1953-1954 թվականներին[2], երկու լեզվով` ռուսերեն և ուկրաիներեն (թարգմանությունը Ֆ. Մակիվչուկա)` «Անգետիկի և իր ընկերների արկածները» վերնագրով։
Այնուհետև եռագրության առաջին մասը լույս է տեսնում առանձին հրատարակությամբ, արդեն որպես «Անգետիկի և իր ընկերների արկածները» վեպ-հեքիաթ (Մոսկվա, 1954), երկրորդ, «Անգետիկը արևի քաղաքում», մասը լույս է տեսել 1958 թվականին նախ, «Երիտասարդություն» ամսագրում, իսկ հետո` հրատարակվել է առանձին գրքով (Մոսկվա, 1958)։ Եռագրության երրորդ մասը` «Ագետիկը Լուսնի վրա», առաջին անգամ հրատարակվել է «Ընտանիք և դպրոց» ամսաթերթում 1964-1965 թվականներին։ Առանձին գիրքը լույս է ընծայվել 1965 թվականին (Մոսկվա, Մանկական գրականություն, 1965)։
1969 թվականին Նոսովին Անգետիկի մասին եռագրության համար շնորհվում է Ն. Կ. Կրուպսկայայի անվան պետական մրցանակ։ Փոքրիկ ընթերցողների կողմից Անգետիկին սիրելու գործում կարևոր էին ճիշտ ընտրված պատկերազարդիչները։ Առաջին երկու մասերի եռագրությունը պատկերազարդել է Ալեքսեյ Լապտևը, երրորդ մասը նրա մահից հետո պատկերազարդել է Հենրիխ Վալկը։ Գրքի առաջին տպագրություններն իրենց ժամանակի համեմատ հարուստ ձևավորում են ունեցել` յուրահատուկ գրակազմով և գունավոր պատկերներով (հաջորդ հրատարակություններն ավելի համեստ էին)։
Անգետիկը միջին հասակով թզուկ է, մեծ գլխով և փոքրիկ քթով։ Նա կրում է լայնեզր կապույտ գլխարկ, դեղին տաբատ, նարնջագույն վերնաշապիկ և կանաչ փողկապ։ Սիրում է վառ գույներ։ Անգետիկի հիմնական հատկանիշներն են՝ պարծենկոտությունը, տգիտությունը, համարձակությունն ու սրամտությունը։ Ըստ իր, Նոսովի խոսքի, Անգետիկը կյանքում իր նախատիպն ունի։
Անգետիկի ճանաչված գլխարկը Նոսովի տեքստում ոչ մի կերպ չի նկարագրվել, բացի կապույտ գույնից, որից հետո առաջին անգամ պատկերազարդիչները նկարեցին այն տարբեր կերպ։ Հեքիաթի առաջին պատկերազարդողներ Կիրա և Վիկտոր Գրիգորևները պատկերել են նրան որպես սրածայր գլխարկ` փոքր դաշտերում։ 1957 թվականին լույս ընծայված ֆիլմում Լեոնիդ Վլադիմիրսկին պատկերել է նրան որպես վրձնով թասակ։ Սրածայր սոմբրերոյի ավանդական տարբերակն առաջինը նկարել է Ալեքսեյ Լապտևը. այս տարբերակը հետագայում վերցրել են այլ նկարիչներ։
Խոտի վրա նստել էր մորեխը, խոտի վրա նստել էր մորեխը, Ճիշտ ինչպես վարունգը, կանաչ էր նա. Պատկերացրեք, պատկերացրեք Ճիշտ ինչպես վարունգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.