![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/fe/Angela_Vode_1939.jpg&w=640&q=50)
Անգելա Վոդե
From Wikipedia, the free encyclopedia
Անժելա Վոդե (սլովեներեն արտասանությունը` [Aŋˈɡeːla ʋɔˈdeː], հունվարի 5, 1892(1892-01-05), Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 5, 1985(1985-05-05), Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի մանկավարժ, ֆեմինիստ հեղինակ և իրավապաշտպան։ Եղել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ, 1939 թվականին հեռացվել է կուսակցությունից՝ Հիտլեր-Ստալինյան դաշնագրի դեմ քննադատության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա միացել է սլովենիացիների Ազատագրական ճակատին, բայց 1942 թվականին վտարվել է Սլովենիայի Կոմունիստական կուսակցության հետ տարաձայնություններ ունենալու պատճառով։ 1944 թվականին նա աքսորվել է նացիստական համակենտրոնացման ճամբար։ Պատերազմից հետո ձերբակալվել է Հարավսլավիայի կոմունիստական իշխանությունների կողմից, դատվել Նագոդեի դատավարությունում և մի քանի տարի բանտարկվել։ Բանտից ազատվելուց հետո նա իր ամբողջ կյանքում դուրս է մնացել հասարակական կյանքից։ 1990-ական թվականներին նա դարձել է Սլովենիայում դիկտատորական բռնաճնշումների արդյունքում զոհ դարձածների գլխավոր խորհրդանիշներից մեկը[2][3]։
Անգելա Վոդե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 5, 1892(1892-01-05) |
Ծննդավայր | Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | մայիսի 5, 1985(1985-05-05) (93 տարեկան) |
Մահվան վայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Ժալե գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | իրավապաշտպան, defectologist, special education teacher, հրապարակախոս և ուսուցչուհի |
![]() |