From Wikipedia, the free encyclopedia
«Անանուն ընտանիքը» (ֆր.՝ Famille-sans-nom), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1889 թվականին։ Գրքում իր արտացոլումն է գտել 1867 թվականին եղբոր հետ Ամերիկա կատարած ճանապարհորդությունից հեղինակի ստացած տպավորությունները։
Անանուն ընտանիք ֆր.՝ Famille-Sans-Nom | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1889 թ. |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Երկու տարի արձակուրդ |
Հաջորդ | Տակն ի վեր |
Նկարազարդող | Ժորժ Տիեր-Բոգնե |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1889 թ. |
Family Without a Name Վիքիպահեստում |
Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1889 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում։ Առանձին հրատարակությամբ վեպը առաջին անգամ լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1889 թվականի մայիսի 20-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 14-ին։
1889 թվականի նոյեմբերի 18-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը (Ժորժ Տիրե Բոնյեի 82 նկարազարդումներով, գունավոր քարտեզ), դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանհինգերորդ «երկակի» հատորն էր։
Ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Մոսկվայում՝ 1890 թվականին, «Աշխարհի շուրջ» ամսագրի հավելվածում[1]։
Վեպի գործողությունները տեղի են ունենում Կանադայում՝ բրիտանական կառավարության դեմ ֆրանսիացի վերաբնակյալների 1837 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ։
Գիրքը բաժանված է երկու մասի և քսանյոթ գլուխների[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.