From Wikipedia, the free encyclopedia
Այրին Ռիչ (անգլ.՝ Irene Rich, իծնե Այրին Ֆրենսիս Լյուտեր (անգլ.՝ Irene Frances Luther,հոկտեմբերի 13, 1891[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 22, 1988[1][2][3][…], Hope Ranch, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Այրին Ռիչ անգլ.՝ Irene Rich | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 22, 1988[1][2][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Hope Ranch, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Calvary Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Warner Bros. |
Ամուսին(ներ) | Charles H. Rich? |
Երեխա(ներ) | Frances Rich? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգում՝ Բուֆֆալոյում, Մեյբլ Ռոբինսոնի և Ուիլյամ Մարտինա Լյուտերայի ընտանիքում։ Տասնութ տարեկան հասակում նա ամուսնացել է Էլվա Էլկորտա Դեֆենբեխի հետ[4], որոնք 1910 թվականին Ֆրենսիս Ռիչ անունով աղջիկ, ով հետագայում դարձել է դերասան և քանդակագործ[5]։ Ամուսնությունից երկու տարի հետո զույգը բաժանվեց[5], իսկ որոշ ժամանակ անց նա ամուսնացավ ամերիկյան բանակի լեյտենանտ Չարլզ Ռիչի հետ, ով դարձավ իր երկրորդ աղջկա հայրը[6]։ Այդ ամուսնությունը նույնպես անհաջող էր, և 1916 թվականին զույգը բաժանվեցին։
Բաժանվելուց հետո Ռիչը, մնալով երկու երեխաների հետ, աշխատեց անշարժ գույքի ոլորտում, իսկ 1918 թվականին գնաց Հոլիվուդ և սկսեց հայտնվել մեծ էկրանին[5]։
1930-ական թվականներին նրան սկսեցին հրավիրել խոշոր դերերի, որոնցից են «Ամենուրեք ջուր է» (1920 թվական), «Հուսահատության ճանապարհները» (1921 թվական), «Ռոզիտա» (1923 թվական), «Եվայի սիրեցյալը» (1925 թվական) և «Վախեցեք ամուսնացած տղամարկանցից» (1928 թվական)։ Ձայնային կինոյի դարաշրջանի սկզբին Ռիչը տեղափոխվեց երկրորդ պլանի դերակատարման՝ հայտնվելով այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Չեմպիոն» (1931 թվական), «Նույն տարիքը» (1938 թվական), «Մահացու փոթորիկ» (1940 թվական), «Հրեշտակը և սրիկան» (1947 թվական), «Ապաչի ամրոց» (1948 թվական) и «Ժաննա դ'Արկ» (1948 թվական)։ 1930-ական թվականներին դերասանուհին շատ է խաղացել նաև ռադիոյում և թատրոնում։
1950 թվականին՝ դերասանական կարիերայի ավարտից հետո, Ռիչն իր չորրորդ ամուսնու հետ առանձնացավ Սանտա Բարբարայից ոչ հեռու գտնվող ագարակում, որտեղ էլ անցկացրեց իր մնացած կյանքը[7]։ Իրին Ռիչը մահացել է սրտի անբավարարությունից 1988 թվականի ապրիլին, 96 տարեկան հասակում[5]։ Դերասանուհին երկու աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ կինոյում և ռադիոյում ունեցած ավանդի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.