![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/MississippiRiverHeadwaters.jpg/640px-MississippiRiverHeadwaters.jpg&w=640&q=50)
Այտասկա (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Այտասկա (անգլ.՝ Lake Itasca), սառցադաշտային ոչ մեծ լիճ ԱՄՆ-ում։ Գտնվում է Քլիրվոտեր շրջանում՝ Մինեսոտայի հյուսիս-արևմուտքում, Իտասկա նահանգի զբոսայգու տարածքում։ Այն ունի 4.4 կմ² տարածք և 12 մետր խորություն, գտնվում է ծովի մակարդակից 450 մ բարձրության վրա[1]։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Արագ փաստեր Այտասկա, Տեսակ ...
Այտասկա | |
---|---|
![]() | |
Տեսակ | սառցադաշտային լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Քլիրվոտեր շրջան (Մինեսոտա) |
Երկարություն | 5,4 կմ |
Լայնություն | 0,63 կմ |
ԲԾՄ | 450 մետր |
Խորություն | 11 մետր |
Մակերես | 4,7 կմ² |
Ջրահավաքի տարածք | Միսիսիպի գետի համակարգ |
Ավազանի երկիր | ![]() |
Լճից հոսող գետ | Միսիսիպի գետ |
![]() | |
![]() |
Փակել
Լիճը ձևավորվել է մոտ 10 հազար տարի առաջ նահանջող սառցադաշտի տեղում։ Լճի մոտավորապես 50% -ը սնվում է աղբյուրներից, ինչպես նաև լիճ է թափվում Նիկոլետտ կրիկ գետը։ Այտասկա լիճը համարվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ամենամեծ գետի՝ Միսիսիպիի ակունքը։ Մինչև Մեքսիկական ծոց՝ 3766 կմ ճանապարհ անցնելու համար, մեկ կաթիլ ջրին մոտ 90 օր է հարկավոր[2]։
Օջիբյան լեզվով լիճը կոչվում էր Omashkoozo-zaaga’igan («Որմզդեղնի լիճ»)[3], ֆրանսերեն՝ Lac la Biche: