Այսբերգի սկզբունք
From Wikipedia, the free encyclopedia
Այսբերգի սկզբունք (անգլ.՝ iceberg theory) կամ անգործության սկզբունք (անգլ.՝ theory of omission), գեղարվեստական հնարք, ըստ որի՝ ստեղծագործության արտաքին մակարդակում պահպանվում է միայն դրա միտքը հասկանալու համար անհրաժեշտ փոքր քանակի տեղեկատվություն այն դեպքում, երբ դրա մեծ մասը տեսանելի չէ, թաքնված է։ Սկզբունքը գրականության մեջ ներդրել է ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը։ Այս սկզբունքն արտացոլում է նրա էսթետիկ դիրքորոշումը, որին նա իր կյանքի տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է[1]։ Հեմինգուեյից բացի «այսբերգի սկբունքն» օգտագործվել է այլ գրողների ստեղծագործություններում՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, Ջոն Ափդայկ, Ուիլյամ Ֆոլքներ, Ջոն Ստայնբեք և այլք։ Այս տեխնիկան բնորոշ է ոչ միայն գրականությանը, այլև արվեստի այլ տեսակների՝ գեղանկարչությանը, լուսանկարչությանը, կինեմատոգրաֆիային։ Օգտագործվում է նաև հոգեբանության, ժուռնալիստիկայի և մարդկային գործունեության այլ ոլորտներում։