From Wikipedia, the free encyclopedia
«Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում» (անգլ.՝ Where the Crawdads Sing)՝ դետեկտիվ տարրերով դրամա, ռեժիսոր՝ Օլիվիա Նյուման։ Ֆիլմը Դելիա Օուենսի համանուն բեսթսելլերի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դեյզի Էդգար-Ջոնսը, Թեյլոր Ջոն Սմիթը և Հարիս Դիքինսոնը։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | |
Հիմք | Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում (գիրք) |
Թվական | 2022 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Օլիվիա Նյուման |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Լյուսի Ալիբար |
Դերակատարներ |
|
Օպերատոր | Պոլլի Մորգան |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Alan Edward Bell? |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 126 րոպե |
Բյուջե | $24 մլն[1] |
Շահույթ | $140.2 մլն |
Տեղայնացնող | Sony Pictures Releasing |
Սյուժեի առանցքում Կայան է՝ խելացի, նուրբ, բնությունը սիրող մի աղջիկ, ով մեծացել է Հյուսիսային Կարոլինայի փոքրիկ քաղաքից ոչ հեռու գտնվող հեռավոր ճահճային տարածքում, դաժան, ալկոհոլային կախվածություն ունեցող հոր, վախեցած մոր և եղբայրների ու քույրերի հետ, ովքեր չեն ցանկանում տանը մնալ և հեռանում են։ Կայան անցնում է չափազանց դժվար մանկություն և, ի վերջո, մնում է միայնակ։
Մեծանալուն զուգընթաց բնազդաբար զգուշավոր Կայան նոր ծանոթություններ է ձեռք բերում, և պատմությունը ներկայացնում է, թե ինչպես է նա մտերմանում Մեյբլի և Սկոկի՝ բարի տարեց ամուսնական զույգի, բնությամբ տարված իր ընկեր Թեյթ Ուոքերի և քաղաքի սրտակեր Չեյզ Էնդրյուսի հետ։
Դելիա Օուենսի «Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում» բեսթսելերի էկրանավորման մասին հայտնի է դարձել 2021 թվականի հունվարի 25-ին։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ գլխավոր դերերը կկատարեն Դեյզի Էդգար-Ջոնսը, Թեյլոր Ջոն Սմիթը և Հարիս Դիքինսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Օլիվիա Նյումանն է, իսկ սցենարիստը՝ Լյուսի Ալիբարը[2]։ 2021 թվականի մարտի 7-ին դերասանական կազմին միացել է Դևիդ Սթրեթեյրն[3], 2021 թվականի մարտի 30-ին՝ Ջեյսոն Ուորներ Սմիթը[4], 2021 թվականի ապրիլին՝ Գարետ Դիլահանտը, Մայքլ Հայաթը, Անա Օ’Ռայլին և և Ջոջո Ռեջինան[5], հունիսին՝ Էրիկ Լադենը[6]։
Թեյլոր Սվիֆթը գրել և կատարել է ֆիլմի գլխավոր երգը, որը կոչվում է Carolina: Ֆիլմի թրեյլերի թողարկումից հետո նա ասել է, որ «ամբողջովին կորել էր (նկատի ունի՝ գրքում), երբ կարդում էր այն մի քանի տարի առաջ» և «ցանկանում էր ինչ-որ թափանցիկ և եթերային բան ստեղծել»[7][8]:
Նկարահանումները տեղի են ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում[9] և Հոում 2021 թվականի մարտի 30-ից հունիսի 28-ը[10]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հուլիսի 15-ին[11][12]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 34% վարկանիշ՝ հիմնված 176 մեկնաբանությունների վրա, 5.2/10 միջին գնահատականով։ Քննադատների կոնսենսուսն ասում է՝ «Դեյզի Էդգար-Ջոնսը անում է ամեն ինչ, բայց «ֆիլմը, ի վերջո, չի կարողացել սկզբնաղբյուրը վերամշակել տոնայնորեն համահունչ դրամայի»[13]։
AARP-ից Թելմա Ադամսը գրում է՝ «Ֆիլմը իրենից ներկայացնում է «Հիշողության օրագիր», «Տապակած կանաչ լոլիկներ» և «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմերի մի խառնուրդ, որը կբավարարի գրքի երկրպագուներին, բայց տուժում է փոխառությունների գերբեռնվածությունից»[14]:
Հանդիսատեսը ֆիլմը դրական է ընդունել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի հանդիսատեսի 96 % վարկանիշ[13]։ CinemaScore-ի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին տվել են «A-» գնահատականը՝ A-ից F սանդղակում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.