Այնթապի բերդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Այնթապի բերդ (թուրքերեն՝ Gaziantep Kalesi), բերդ Թուրքիայի Այնթապ (Գազիանթեպ) քաղաքի կենտրոնում գտնվող բլրի գագաթին։ Առաջին անգամ որպես դիտակետ օգտագործվել է Խեթական կայսրության ժամանակ։ Այն ընդարձակվել և վերածվել է ամրոցի հռոմեական տիրապետության ժամանակ։ Ամրոցը լրջորեն տուժել է 2023 թվականի փետրվարին տեղի ավերիչ երկրաշարժերից[2][3]։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և հնագիտական հուշարձան |
Վարչական միավոր | Այնթապ և Շահինբեյ |
Երկիր | Թուրքիա |
Իրադարձություններ | Երկրաշարժ (Թուրքիա-Սիրիա, 2023)[1] |
Gaziantep Castle Վիքիպահեստում |
Բլրի գագաթն առաջին անգամ որպես դիտակետ օգտագործվել է Խեթական կայսրության կողմից։ Հետագայում այն ընդլայնվել է և վերածվել գլխավոր ամրոցի՝ Հռոմեական կայսրության կողմից մ.թ. 2-րդ և 3-րդ դարերում[4]։ Ամրոցը վերակառուցվել և ընդարձակվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի օրոք մ.թ. 527-ից մինչև 565 թվականներին[4]։ Շրջանաձև ամրոցի շրջագիծը 1200 մետր է (3900 ոտնաչափ)։ Պարիսպները կառուցված են քարից, իսկ ամրոցն ունի 12 բաստիոն։
Ամրոցը բազմիցս վերակառուցվել է։ Այստեղ փոփոխություններ են տեղի ունեցել 12-13-րդ դարերում, ինչպես նաև Օսմանյան կայսրության օրոք, և այն կարևոր դեր է խաղացել 20-րդ դարի սկզբին Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ։
2023 թվականի փետրվարի 6-ին ամրոցը լրջորեն վնասվել է երկու հաջորդական երկրաշարժերից։ Արևելյան և հարավային բաստիոններից մի քանիսը փլուզվել են, իսկ ամրոցի շուրջ երկաթե ճաղավանդակները և պատերը լրջորեն վնասվել են[5][6]։
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.