From Wikipedia, the free encyclopedia
Այման Բենաբդերահման (արաբ․՝ أيمن بن عبد الرحمان, ֆր.՝ Aïmene Benabderrahmane, օգոստոսի 30, 1966, Ալժիր, Ալժիր), ալժիրցի ֆինանսիստ և քաղաքական գործիչ, Ալժիրի վարչապետ 2021 թվականի հունիսի 30-ից։
Այման Բենաբդերահման | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Ազգային կառավարման դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 30, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Ալժիր, Ալժիր |
Քաղաքացիություն | Ալժիր |
Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 30-ին Ալժիր քաղաքում, ավարտել է կառավարման ազգային դպրոցը։ Կատարել է ֆինանսիստի մասնագիտական կարիերա[1]։
1991-2000 թվականներին աշխատել է Ալժիրի ֆինանսների նախարարության գլխավոր ֆինանսական տեսչությունում, 2006 թվականից՝ գլխավոր ֆինանսական տեսուչ, 2001-2010 թվականներին զբաղեցրել է տեսչության տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2010 թվականից աշխատել է Ալժիրի Բանկում, 2019 թվականին գլխավորել է այն։ 2020 թվականի հունիսի 23-ին նշանակվել է Ալժիրի ֆինանսների նախարար[2]։
2021 թվականի հունիսի 30-ին նախագահ Թեբունը Բենաբդերահմանին նշանակեց Ալժիրի վարչապետի պաշտոնում[3]։
2021 թվականի հուլիսի 7-ին Բենաբդերահմանը ձևավորեց իր կառավարությունը՝ 34 նախարարներով[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.