From Wikipedia, the free encyclopedia
Այծենի, այծից ստացվող կաշի։ Որպես կաշվի արդյունաբերության հումք, շատ ավելի բարձր են գնահատվում, քան ոչխարներների և մյուս երեսացու կենդանիների կաշիները։ Այծենիներից ստացված քրոմային դաբաղված շեվրոն շատ ավելի ճկուն, դիմացկուն և գեղեցիկ արտաքինով երեսացու է կանանց, իսկ առանձին դեպքերում՝ տղամարդկանց և երեխաների կոշիկների համար, քան այլ տեսակի երեսացուները։ Լայն օգտագործում ունի գորգագործության մեջ։
Այծենուց ստացված կաշվի ամրությունն ու ճկունությունը բացցատրվում է դրա հյուսվածքային կառուցվածքի առանձնահատկությամբ, վերնամաշկի բարակությամբ, մաշկահիմքի պտկիկային ցանցային շերտերի համեմատական հաստությամբ և մի շարք այլ առանձնահատկություններով։ Համեմատած ոչխարենու հետ՝ այծենու ճարպագեղձերը քիչ են, ինչի շնորհիվ պատրաստի կաշին ավելի խիտ է, ամուր և դիմացկուն։
Այծենու մորթու կոլագենային խրձերը համեմատաբար ավելի ամուր են, փոքր-ինչ ավելի մեծ թեքման անկյունով, քան ոչխարենին, ինչը դրա ամրության հատկանիշներից մեկն է։ Այծենուց ստացված կաշվի երեսը ոչխարենու համեմատ կոշտ է, սակայն ավելի դիմացկուն, կաշվենանխշն ունի խոշոր հատիկային կառուցվածք, որը կախված է հասակային փոփոխության հետ։
Հռոմեական դիցաբանության մեջ Լուպերկալիայի տոնախմբության ժամանակ քահանաները կրում էին այծենիներ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.