Այիա-Վարվառա (Ատտիկա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Այիյա-Վարվառա (հուն․՝ Αγία Βαρβάρα[2]), քաղաք Հունաստանում, Աթենքի արևմտյան արվարձան։ Գտնվում է ծովի մակարդակից 70 մետր բարձրության վրա[3]՝ Էգալեոյի ստորոտին, Սարոնիկոս ծովածոցից հյուսիս-արևելք, Սալամին կղզու դիմաց, Աթենքյան դաշտավայրում, Աթենքի կենտրոնից և Օմոնիասի հրապարակից 6 կմ արևմուտք։ Համանուն միության (դիմա) վարչական կենտրոնն է, որը մտնում է Ատտիկայի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Արևմտյան Աթենքի ծայրամասային միավորի մեջ[2]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 26,550 մարդ[2]։ Մակերեսը 2,425 կմ² է[3]։ Բնակչությա խտությունը 10 948,45 մարդ/կմ² է[2]։ 2010 թվականի դիմարխի տեղական ընտրությունների ժամանակ ընտրվել է Եորոս Կապլանիսը (Γεώργιος Καπλάνης)։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | բնակավայր |
Մտնում է | Agia Varvara Municipality? |
ԲԾՄ | 70 մետր |
Բնակչություն | ▲26 759 մարդ (2021)[1] |
Տարածք | 2,172 կմ² |
Սահմանակցում է | Korydallos? և Նիկեա |
Հեռախոսային կոդ | 210 |
Փոստային ինդեքսներ | 123 xx |
Անվանված է | Սուրբ Վարվառա |
agiavarvara.gr | |
Քաղաքն ստեղծվել է 1934 թվականին[4]։ 1949 թվականին (ΦΕΚ 184Α) ստեղծվել է համանուն համայնքը, 1963 թվականին՝ միությունը[5]։
Քաղաքը կոչվել է սուրբ Վարվառա Իլիոպոլսկի եկեղեցու անվամբ։
Քաղաքն սպասարկում է Աթենքյան մետրոպոլիտենի «Այիյա-Մարինա» կայարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.