Այզեա Ռեշադ Մքլին (անգլ.՝ Isaiah Rashad McClain, մայիսի 16, 1991(1991-05-16), Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր և երգերի հեղինակ։

Արագ փաստեր Այզեա Ռեշադ, Հիմնական տվյալներ ...
Այզեա Ռեշադ
Thumb
Ռեշադը 2014 թվականի փետրվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունIsaiah Rashad
Ի ծնե անունԱյզեա Ռեշադ Մքլին
Նաև հայտնի է որպեսIsaiah Rashad
Ծնվել էմայիսի 16, 1991 (33 տարեկան)
Չատանուգա, Թենեսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլTop Dawg Entertainment
 Isaiah Rashad Վիքիպահեստում
Փակել

Կարիերա

Երաժշտական կարիերան սկսել է 2009 թվականին, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 2013 թվականին՝ Top Dawg Entertainment (TDE) ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[1]։ 2013 թվականի հոկտեմբերին նա այդ լեյբլի մյուս անդամների հետ հանդես եկավ BET Hip Hop Awards մրցանակաբաշխությունում[2]։ Նույն տարվա դեկտեմբերին նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «HipHopDX» օնլայն ամսագրի կազմած «Տարվա ծագող աստղ» ցանկում[3]։

2014 թվականի հունվարի 28-ին թողարկվեց «Cilvia Demo» կոչվող նրա առաջին մինի ալբոմը, որն արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց 40-րդ հորիզոնականը[4][5]։ 2014 թվականի մարտից նա մեկնեց համերգային շրջագայությունների ռեփեր Սքուլբոյ Քյուի հետ, որի նպատակն էր գովազդել Քյուի «Oxymoron» ալբոմը[6]։ Նույն տարվա մայիսին ամերիկյան «XXL» ամսագիրը Ռեշադին ընդգրկեց իր ամենամյա «Freshman» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[7]։

2016 թվականի սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Ռեշադի «The Sun's Tirade» անվանումը կրող առաջին ստուդիական ալբոմը[8]։ Արժանանալով քննադատների բարձր գնահատականին[9], այդ ալբոմը թողարկման առաջին շաբաթում ունեցավ 19,000 օրինակի վաճառք և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Billboard 200-ում[10]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ
  • «The Sun's Tirade» (2016)
Մինի ալբոմներ
  • «Cilvia Demo» (2012)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.