From Wikipedia, the free encyclopedia
Ամուրյան վագր (լատին․՝ Panthera Tigris Altaica) կատվազգիների ընտանիքի ամենամեծ, ամենածանրաքաշ և ամենախոշոր կատվազգին է։ Հանդիսանում են ամենամեծ, ամենածանրաքաշ և ամենախոշոր վայրի կատվազգի (վայրի կատու) գիշատիչները կատվազգիների ընտանիքի, ամուրյան վագրերը ունեն 100%―անոց մեկ կենդանու գեներ, գենոտիպ, բջիջներ, քրոմոսոմներ, որոնք խառնուրդ չեն։ Համարվում է վագրերի փոքրաթիվ թվաքանակ ունեցող ենթատեսակ, միակ Ռուսաստանաբնակ վագրը, Ամենահյուսիսաբնակ վագրը։ Ներառված է Ռուսաստանի ու Չինաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հյուսիսային Սիբիրյան վագր Ամուրյան վագր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Panthera Tigris Altaica
Temminck, 1844
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Արու ամուրյան վագրի մարմնի ընդհանուր երկարությունը պոչով 2,9―3,8 մետր է, էգերը ավելի փոքր են։ Չափահաս արու սիբիրյան վագրերի միջին զանգվածը 280―300 կգ է։ Ամենախոշոր չափահաս արու սիբիրյան վագրերի զանգվածը հասնում է մինչև առանձին դեպքերում 400―420 կիլոգրամ, բարձրությունը 100—122 սմ առանձին դեպքերում 122—126 սմ։ Էգ ամուրյան վագրերի միջին զանգվածը 180—200 կգ, ամենախոշոր չափահաս էգ սիբիրյան վագրերի զանգվածը հասնում է մինչև առանձին դեպքերում 260―270 կիլոգրամ։ Ամուրյան վագրի մորթին ավելի հաստ է և վառ գունավորմամբ, քան այն վագրերինը, որոնք ապրում են տաք վայրերում։ Ամռանը մորթու գույնը կարմրանարնջագույն է, իսկ ձմռանը՝ նարնջագույն, փորի հատվածը սպիտակ է։ Փորի մասում ունի 4―6 սմ հաստությամբ ճարպային շերտ, որը պաշտպանում է ցրտից։
Տարածված է Հարավ-արևելյան Ռուսաստանում՝ Ամուր գետի շրջակայքում, Հյուսիսային արևելյան Չինաստանում։ Ապրում են մշտադալար, տայգաներում ու անտառներում, բրձրահասակ խոտածածկ տարածքներում և այլուր։
Ամուրյան վագրը շատ ակտիվ է գիշերը։ Արուները վարում են միայնակ կյանք, հազվադեպ են հանդիպում խմբերով։ Սիրում են լողալ։
Մանր կենդանիներին նա սատկացնում է խեղդելով, իսկ խոշոր կենդանիներին սկզբում տապալում է գետնին, որից հետո միայն սպանում է՝ կոտրելով վզի ողերը։ Սովորաբար վագրն իր զոհին քարշ է տալիս ջրի մոտ, իսկ քնելուց առաջ թաքցնում է մնացորդները։ Վագրը ուտում է պառկած՝ թաթերով զոհին պահած։ Սննդակարգը հիմնականում բաղկացած է խոշոր և մանր եղջերավորներից, վարազներից և լուսաններից, չեն հրաժարվում նաև ձկներից, գորտերից, թռչուններից և մկներից։
Ամուրյան վագրի հղիությունը տևում է 110―120 օր, որից հետո ծնում է 2―5 ձագ,միջին հաշվով 3―4 ձագ, ամենաշատը երբեմն շատ քիչ դեպքերում 6 ձագ։ Նորածին Ձագերը ծնվելու պահին զանգվածը կշռում են, 1000―4000 գրամ, նորածին արուները միջինը 2000―3000 գրամ, նորածին էգերը նորածին արուների քաշի 50―75 տոկոսը ծնվելու պահին։ Աչքերը բացում են 6―8 օր հետո։ Հիմնականում մայրն է հոգ տանում ձագերի մասին՝ մինչև 4 տարի։ Կյանքի 5-6-րդ ամսում ձագերը մասնակցում են որսին, 3 ամսականում ձագ արու ամուրյան վագրերի քաշը կազմում 10―20 կգ է, 2 տարեկանում արու Հյուսիսային Ամուրյան վագրերի զանգվածը հասնում է 80―100 կիլոգրամ։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 3―5 տարում (3―5 տարեկանում), իսկ արուները՝ 4―5 տարեկանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուրյան վագր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուրյան վագր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.