Ամոթույք
From Wikipedia, the free encyclopedia
Ամոթույք, վուլվա, կնոջ արտաքին սեռական օրգանները։ Դրանք են՝ ցայլքը՝ որովայնի առաջային պատի ստորին հատվածը, որի մաշկը ծածկված է մազերով, սեռական մեծ շուրթերը, որոնք գոյանում են մաշկային 2 ծալքերով և պարունակում են շարակցական հյուսվածք, սեռական փոքր շուրթերը, որոնք տեղադրված են մեծ շուրթերից ներս և պարունակում են ճարպագեղձեր։
Ամոթույք | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | pudendum?[1], Մարդու վերարտադրողական համակարգ, female organ? և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Իգական սեռական համակարգ և Միզային համակարգ |
Կազմված է | ցայլք, ծլիկ, ամոթաշրթեր, pudendal cleft? և vaginal orifice? |
Զարկերակ | internal pudendal artery? |
Երակ | internal pudendal veins? |
Ավշային հանգույց | Superficial inguinal lymph nodes? |
Լիմֆատիկ դրենաժ | Superficial inguinal lymph nodes? |
Նյարդայնացած | pudendal nerve? |
MeSH | A05.360.319.887 |
Foundational Model of Anatomy | 20462 |
Terminologia Anatomica 98 | A09.2.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Vulvas Վիքիպահեստում |
Փոքր շուրթերի միջև ճեղքանման տարածությունով գոյանում է հեշտոցի նախադուռը։ Վերջինիս վերին հատվածում գտնվում է ծլիկը, որը սեռական զգացողության օրգան է և համապատասխանում է տղամարդկանց առնանդամի խորշիկավոր մարմիններին։ Ծլիկից ներքև գտնվում է միզուկի կլորացած եզրերով անցքը, դեպի հետ և ցած՝ հեշտոցի բացվածքը։ Կողմնային եզրերին բացվում են հեշտոցի նախադռան մեծ գեղձերի (ամոթույքագեղձ կամ բարթոլինյան գեղձ) ծորանները, որոնց արտազատուկը խոնավացնում է սեռական փոքր շուրթերի և հեշտոցի նախադռան լորձաթաղանթը։ Նախադռան մեջ կան մանր ճարպագեղձեր։