Ամինա Բուայաչ (արաբ. أمينة بوعياش, դեկտեմբերի 10, 1957(1957-12-10), Թետուան, Մարոկկո), մարոկկացի իրավապաշտպան, դիվանագետ։ Բուայաչին առաջին անգամ նկատել են 2006 թվականին, երբ նա դարձել է Մարոկկոյի խոշոր ՀԿ-ի ընտրված առաջին կին նախագահը[1]։

Արագ փաստեր Ամինա Բուայաչ արաբ․՝ أمينة بوعياش‎‎, Ծնվել է ...
Ամինա Բուայաչ
արաբ․՝ أمينة بوعياش
Thumb
Ծնվել էդեկտեմբերի 10, 1957(1957-12-10) (66 տարեկան)
ԾննդավայրԹետուան, Մարոկկո
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուլիբիա-բերբերական լեզուներ
ԿրթությունՄուհամեդ V-ի անվան համալսարան
Մասնագիտությունակտիվիստ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՇվեդիայի դեսպան Մարոկկոյում և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Գահի ասպետ շքանշան և Գահի սպա շքանշան
 Amina Bouayach Վիքիպահեստում
Փակել

Որպես Մարոկկոյի Մարդու իրավունքների կազմակերպության նախագահ՝ Բուայաչն իր հայրենի երկրում աշխատել է մարդու իրավունքների հիմնախնդիրների վրա, ինչպիսիք են խոշտանգումները, փախստականների և միգրանտների իրավունքները, կանանց իրավունքները, անհատների իրավունքները և մահապատժի վերացում։

Ընտրվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, այնուհետև 2010 և 2013 թվականներին` գլխավոր քարտուղար[2]։ 2016 թվականին Բուայաչն եղել է Շվեդիայում և Լատվիայում Մարոկկոյի դեսպան[3]։

2015 թվականին Ռաբաթում արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ ներգրավվածության համար[2]։

Արաբական գարնան ընթացքում Ամինան հանդես է եկել մահապատժի վերացման օգտին, երբ գտնվել է Թունիսում և Լիբիայում[4]։

Կենսագրություն

Ամինան ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 10-ին, երկրի հյուսիսում գտնվող Տետուան քաղաքում, Էր-Ռիֆցի հայտնի մի ընտանիքում, որը իսպանական օկուպացիայի ժամանակ փախել է այնտեղից։ Նրա հայրը՝ Համմադի Բուայաչը, եղել է իրավաբան, քաղաքական ակտիվիստ, մտածող, իրավագիտության պրոֆեսոր և Ռաբաթի համալսարանի դեկան։ Նա մեկն էր այն քչերից, ում ընտրել է Մոհամեդ Էլ-Մեքկի Նասիրին արտասահմանում (Կահիրե և Փարիզ) միսիոներական կրթությանը մասնակցելու համար։ Նրա պապը եղել է Աբդ ալ-Կրիմի աջ ձեռքը և Ռիֆի պատերազմի ժամանակ ամենահավատարիմ գեներալը[5]։

Ավելի ուշ սովորել է Ռաբատի Մոհամմեդ V-ի համալսարանում և ստացել տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Բուայաչը սկսել է աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ երիտասարդ տարիքում։ Աշխատել է քաղբանտարկյալների ընտանիքների հետ Մարոկկոյում Հասան II թագավորի օրոք քաղաքական բռնաճնշումների ժամանակ։ Այնուհետև նա երկու տարի աշխատել է անվանի սոցիոլոգ Ֆաթիմա Մերնիսիի հետ կանանց, հատկապես մուսուլման կանանց իրավունքների պաշտպանության հարցերում և հրատարակել է բազմաթիվ հոդվածներ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն։ 1993 թվականին հանդես է եկել Մարոկկոյում մահապատժի վերացման օգտին[6]։

1998-2002 թվականներին եղել է վարչապետ Աբդերրահման Յուսուֆիի կաբինետի անդամ։ Արաբական գարնան ընթացքում նա դարձավ Մոհամմեդ VI-ի կողմից հրավիրված սահմանադրական հանձնաժողովի անդամ` նոր սահմանադրություն մշակելու համար։ Մարոկկոյի սահմանադրության ստեղծման գործում ներդրած ավանդի համար Մուհամմեդ VI թագավորը նրան պարգևատրել է գահի շքանշանով։

Ամինան սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, Աֆրիկյան միության և Պաշտպանների իրավունքների և միավորումների ազատության հարցերով Եվրոպական-Միջերկրածովյան ֆորումի հետ։ Ամինան Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում մարդու իրավունքների ամենաակտիվ պաշտպաններից մեկն է։ Մարդու իրավունքների առաջին պաշտպաններից մեկն է, ով այցելել է Թունիս` նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությունից հետո և Լիբիա` Մուամմար ալ-Կադդաֆիի սպանությունից հետո։ Ակտիվ է նաև Արաբական լիգայի տարածաշրջանային բարեփոխումների խմբում[7]։

Ամինա Բուայաչը Մարդու իրավունքների արաբական կազմակերպության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի գրասենյակի տարածաշրջանի փորձագետների ռազմավարական հետազոտական խմբի անդամ էր[7]։ 2006 թվականին Ամինան դարձել է հասարակական կազմակերպության ղեկավար Մարոկկոյում[8]։ Բուայաչը աշխատել է Մարոկկոյում մարդու իրավունքների այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են փախստականների և միգրանտների խոշտանգումները, կանանց իրավունքների չարաշահումները և հանդես եկել մահապատժի վերացման օգտին։

2010 թվականին դարձավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 2013 թվականին՝ այդ կազմակերպության նախագահը[9]։ 2014 թվական աշխատել է որպես Աֆրիկայի միջազգային հասարակական կազմակերպությունների գլխավոր համակարգող Ադիս Աբեբայում կայացած Աֆրիկայի գագաթնաժողովի ընթացքում։ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին դարձել է Մարոկկոյի դեսպան Շվեդիայում[10] և Լատվիայում[11]։ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը Ամինա Բուայաչին նշանակեց Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ[12][13]։ 2019 թվականին Բուայաչը հայտարարել է, որ Մարոկկոյում «քաղբանտարկյալներ» չկան[14]։ 2019 թվականին՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, նա Մարոկկոյում սկսել է անչափահաս ամուսնությունները վերացնելու ազգային արշավ[15]։

Քննադատություն

2019 թվականին Ամինա Բուայաչը և Մարդու իրավունքների ազգային խորհուրդը քննադատության են ենթարկվել նրա այն հայտարարության համար, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, իսկ Հիրակ Ռիֆ շարժման ընթացքում ձերբակալվածները մարդիկ են, ովքեր ձերբակալվել են արգելված ցույցին մասնակցելու և այդ ցույցերի ընթացքում կատարված հանցագործությունների համար[14]։

Ավելի ուշ, Մարդու իրավունքների ազգային խորհուրդը պատրաստել է զեկույց, որում Ամինա Բուայաչը ձեռնպահ է մնացել կողմերին մեղադրելուց և պնդել, որ Նասեր Զեֆզաֆին օրինական է դատապարտվել։ Այնուամենայնիվ, այդ զեկույցը քննադատվել է մարդու իրավունքների որոշ պաշտպանների կողմից[16]։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.