Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպան տունը
From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպան-տունը» (անգլ.՝ American Horror Story: Murder House FX հեռուստաալիքի հայտնի սերիալի՝ «Ամերիկյան սարսափ պատմության» առաջին եթերաշրջանն է, որը հեռարձակվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2011 թ.-ի դեկտեմբերի 21։ Եթերաշրջանը նկարահանվել է 20th Century Fox Television-ի կողմից, գործադիր պրոդյուսերն է Դենի Դի Լորետոն, իսկ ստեղծողները՝ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչուկը։
Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպան տունը | |||
---|---|---|---|
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
Գլխավոր դերերում | Քոննի Բրիթոն, Դիլան Մակդերմոտ, Էվան Փիթերս, Տաիսսա Ֆարմիգա, Դենիս Օ'Հեյր, Ջեսիկա Լենգ, Քեյթ Մառա, Ֆրենսիս Քոնրոյ, Մեթ Ռոս, Ջեյմի Բրյուեր, Լիլի Ռեյբ և Սառա Փոլսոն | ||
Պատմվածքի վայր | Բոստոն և Լոս Անջելես | ||
Ժանր | սարսափ, էրոտիկ թրիլեր, դրամա | ||
Թեմա | զանգվածային սպանություն և հոգեկան հիվանդություն | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 12 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | FX | ||
Ցուցադրման տարեթիվ | Հոկտեմբերի 5, 2011 (2011-10-05) — Դեկտեմբերի 21, 2013 (2013-12-21) | ||
Եթերաշրջաններ | |||
|
Եթերաշրջանը կենտրանացված է Հարմոնների ընտանիքի վրա՝ ամուսիններ Բենն ու Վիվյենը և նրանց դուստր Վիոլետը, ովքեր Բոսթոնից տեղափոխվում են Լոս Անջելես, Վիվյենի վիժումից և Բենի դավաճանությունից հետո։ Նրանք բնակություն են հաստատում մեծ առանձնատանը, որտեղ «ապրում են» առաջվա տերերի ուրվականները։
Ամերիկյան սարսափ պատմության առաջին եթերաշրջանը դրական ընդունվեց քննադատների և երկրպագուների կողմից։ Դերասանական կազմը բարձր գնահատվեց, որին հատկապես նպաստեցին Ջեսիկա Լենգը և Ֆրենսիս Քոնրոյը։ Հեռուստասերիալը մեծ վարկանիշ տվեց FX հեռուստաալիքին, և համարվեց տարվա մեծագույն կաբելային սերիալը։ Այս եթերաշրջանը առաջադրվեց Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգում։ Ջեսիկա Լենգը հաղթեց Ոսկե Գլոբուսի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», Screen Actors Guild-ի «Լավագույն կատարում կնոջ կողմից՝ դրամատիկ սերիալում» և Emmy-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում կամ սերիալում»։ Քոնրոյը նոմինացվեց Emmy-ում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Գլխավոր դերերում են Տաիսսա Ֆարմիգան, Քոնի Բրիտոնը, Դիլան ՄաքԴերմոթը, Դենիս Օ'Հարեն և Ջեսիկա Լենգը։