Ամբլիոպիա
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Ամբլիոպիա կամ ծույլ աչք (անգլ.՝ Amblyopia, հուն․՝ ἀμβλύς "amblys" բառից, որը նշանակում է "կույր" և ὤψ ōps, որը նշանակում է "տեսողություն"), ախտաբանական վիճակ, որի ժամանակ աչքը և ուղեղը չեն համագործակցում միմյանց հետ[1]։ Արդյունքում այն բերում է տեսողության նվազման այն աչքում, որը սովորաբար նորմալ է թվում[1]։ Սա երեխաների և երիտասարդների շրջանում մեկ աչքում տեսողության իջեցման ամենահաճախակի պատճառն է[1]։ Ամբլիոպիայի պատճառ կարող է լինել ցանկացած պայման, որը վաղ մանկությունում խանգարում է տեսողության ֆոկուսավորմանը[1][2]։ Այն կարող է լինել տեսողության վատ շտկման, աստիգմատիզմի դեպքում, երբ ֆոկուսացումը դժվարացած է, մեկ աչքն ավելի կարճատես է կամ հեռատես քան մյուսը և ոսպնյակի պղտորման (կատարակտ) առկայության դեպքում։ Հիմնական պատճառի բուժման դեպքում տեսողությունն անմիջապես չի վերականգնվում, քանի որ առաջացման մեխանիզմում ներգրավված է նաև ուղեղը։ Ամբլիոպիան կարող է դժվար հայտնաբերվել, այդ պատճառով խորհուրդ է տրվում տեսողության ստուգում չորսից հինգ տարեկան երեխաների շրջանում[2][3]։ Վաղ ախտորոշումը բարելավվում է բուժման արդյունքները[4]։ Որոշ երեխաների մոտ ակնոցների կրումը կարող է լինել միակ բուժումը[4][5]։ Եթե սա բավարար չէ, բուժուման եղանակն է՝ ստիպել երեխային օգտագործել թույլ աչքը[1]։ Սա արվում է, օգտագործելով վիրակապ (ակնակապ) կամ ատրոպինի տեղային կաթիլների օգտագործում ուժեղ աչքում։ Առանց բուժման, ամբլիոպիան սովորաբար պահպանվում է չափահաս տարիքում[1]։ Չափահասների մոտ բուժման արդյունավետության մասին ապացույցները քիչ են[1]։
Ամբլիոպիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն և optometry? |
ՀՄԴ-9 | 368.0 |
ՀՄԴ-10 | H53.0 |
Amblyopia Վիքիպահեստում |
Ամբլիոպիան սկսվում է հինգ տարեկանում[4]։ Չափահասների մոտ այս խանգարումը հանդիպում է պոպուլյացիայում 1-5% դեպքերում[6]։ Չնայած բուժումը բարելավում է տեսողությունը, այն սովորաբար չի վերականգնում ախտահարված աչքը[4]։
Ամբլիոպիան առաջին անգամ նկարագրվել է 1600-ական թվականներին[7]։ Բարդությունները թույլ չեն տալիս մարդկանց աշխատել օդաչու կամ ոստիկան[4][8]։