Ամբիդեքստրիա
From Wikipedia, the free encyclopedia
Ամբիդեքստրիա (լատ. ambi «երկուսն էլ» և dekstral «աջ»), ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքը հավասարապես լավ օգտագործելու ունակություն[1][2]։ Երբ վերաբերում է առարկաներին, տերմինը ցույց է տալիս, որ առարկան հավասարապես հարմար է աջլիկ և ձախլիկ մարդկանց համար։ Երբ խոսքը վերաբերում է մարդկանց, դա ցույց է տալիս, որ մարդը չունի աջ կամ ձախ ձեռքի օգտագործման ընդգծված նախապատվություն։
Մարդկանց միայն մեկ տոկոսն է, բնական ամբիդեքստրություն ունենում, ինչը հավասար է մոտ 70 000 000 մարդ՝ աշխարհի 7 միլիարդանոց բնակչությունից[3]։ Ներկա օրերում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ի սկզբանե ձախլիկ են եղել և սովորել են ամբիդեքս լինել՝ միտումնավոր կամ դպրոցներում կամ աշխատավայրերում ուսուցման արդյունքում, որտեղ աջլիկ սովորությունները հաճախ ընդգծվում կամ պահանջվում են։ Քանի որ շատ առօրյա սարքեր (օրինակ՝ պահածոների բացիչներն ու մկրատները) ասիմետրիկ են և նախատեսված են աջլիկների համար, շատ ձախլիկներ սովորում են դրանք օգտագործել աջով՝ ձախլիկ մոդելների հազվադեպության կամ բացակայության պատճառով։ Այսպիսով, ձախլիկներն ավելի հաճախ են զարգացնում իրենց ոչ գերիշխող ձեռքի շարժիչ հմտությունները, քան աջլիկները։