From Wikipedia, the free encyclopedia
Ամանակ, մորա (լատին․՝ mora - ժամանակամիջոց), անտիկ տաղաչափության մեջ ժամանակի նվազագույն միավորը։
Ամանակը ցույց էր տալիս կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը։ Բանաստեղծության մյուս միավորները ամանակի կրկնապատկումներն են։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Հետևաբար, երկվանկ ոտքերը (քորեյ, յամբ), որոնք կազմաված են մեկ երկար և մեկ կարճ վանկերից, ունեն երեք ամանակ, իսկ եռավանկ ոտքերը (դակտիլ, ամֆիբրաքոս, անապեստ)՝ չորս ամանակ և այլն։ Բանաստեղծության տողերն ունեին նույն թվով ամանակներ, և նրանց արտասանության ժամանակամիջոցը հավասար է[1]։
Ամանակ տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հասկացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։
Թրակացու քերականության մեջ հայերեն թարգմանության մեջ հունարենի հետևողությամբ հայերենում ևս ընդունվել է երկու ամանակի նշան՝ երկար (հունարեն տեքստերում՝ «—», հայերենում՝ «-») և սուղ (հունարեն տեքստերում՝ «-», հայերենում՝ «.»): Այս նշանները հետագայում աստիճանաբար մերժվեցին, առաջինը հունական պարույկի տեսքով՝ «῀» դառնում է զգացմունքային ինտոնացիայի հետ կապված բացականչական, երկարության նշան, իսկ երկրորդը՝ դուրս ընկնում լիովին։ Սա պատճառաբանվում է հայերենում երկար ու կարճ ձայնավորների բացակայությամբ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.