Աճուկային ճողվածք
From Wikipedia, the free encyclopedia
Աճուկային ճողվածք, որովայնի պարունակության արտանկումն աճուկային խողովակից։ Աճուկային խողովակը անցնում է հետևից առաջ և ներսից դուրս ուղղությամբ, ուղղահայաց կտրվածքում եռանկյունաձև է։ Կանանց օրգանիզմում խողովակի կազմում արգանդի կլոր կապանն է, իսկ տղամարդկանց մոտ խողովակով անցնում է սերմնալարը՝ ուղղվելով դեպի փոշտ։ Աճուկային ճողվածքները որովայնային ճողվածքների առավել տարածված տարատեսակներից է. համարվում է, որ տղամարդկանց 27%-ի , իսկ կանանց 3%-ի մոտ կյանքի որոշակի տարիքում ձավորվում է աճուկային ճողվածք։ Հիմանակնում ճողվածքը դիտվում է աջից։ Հավաստի կապ ծանրության բարձրացման և աճուկային ճողվածքների առաջացման միջև հաստատված չէ։
Աճուկային ճողվածք Hernia inguinalis | |
---|---|
![]() Թեք աճուկային,փոշտային ճողվածքի գծագիր, սագիտալ կտրվածք՝ հայացք ձախից | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ և արտափքում ցայլքի շրջանում |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Բուժում | Պահպանողական, վիրահատություն |
![]() |
Ճողվածքի ձևավորման ռիսկի գործոններ են հանդիսանում ծխելը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը, ճարպակալումը, հղիությունը, կոլագենի սինթեզի խաթարումներով ուղեկցվող հիվանդությունները, ինչպես նաև նախկինում կատարված բաց վիրահատությունները։
Ախտանշաններ զարգանում են ախտահարված մարդկանց 66%-ի մոտ։ Ախտանիշները կարող են դրսևորվել ֆիզիկական ծանրաբեռնվածության, հազի և, նույնիսկ, աղիքների աշխատանքի ժամանակ առաջացող ցավով և ձգվածության զգացողությամբ։ Պառկած ժամանակ ախտանիշներն ավելի քիչ արտահայտված են։
Հիմնական խնդիրը աղիքների ճմլումն է,որի պատճառով այդ հատվածի անոթամատակարարումը դառնում է անհնար։ Հենց սա էլ առաջ է բերում սուր ցավ։