Աղավնային լուսանկարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Աղավնային լուսանկարչություն, օդալուսանկարչություն փոստային աղավնիների միջոցով։ 1907 թվականին գյուտն արել է գերմանացի դեղագործ Յուլիուս Նոյբրոնները[1], որն աղավնիներին օգտագործում էր դեղերը տեղ հասցնելու համար։ Փոստային աղավնիների վրա ամրացնում էին ավտոմատ փոքրիկ լուսանկարչական ապարատ, որը նկարում էր որոշակի ընդմիջումներով։
Ի սկզբանե աղավնային լուսանկարչությունն օդային հետախուզություն իրականացնելու համար ռազմական հրապուրանք էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական պայմաններում դաշտային փորձարկումները տվեցին հուսադրող արդյունքներ, սակայն օդագնացության արագ կատարելագործման հետ կապված աղավնիների անհրաժեշտությունը կորավ, և Նոյբրոնները հրաժարվեց հետագա փորձարկումներից։ Այդ գաղափարի նկատմամբ հետաքրքրությունը կարճ ժամանակով վերադարձավ 1930-ական թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աղավնիներն օգտագործվում էին, բայց նրանց միջոցով իրականացված հետախուզության վերաբերյալ տվյալներ չկան։ Ավելի ուշ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը պատրաստեց էլեկտրական մարտկոցներով տեսախցիկ՝ աղավնիների միջոցով լրտեսություն իրականացնելու համար, բայց դրանց օգտագործման վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են։
Ներկայումս որոշ գիտնականներ և սիրողականներ օգտագործում են ոչ մեծ տեսախցիկներ՝ ամրացնելով վայրի և ընտանի տարբեր կենդանիների։