Ահմոս (արքայադուստր)
From Wikipedia, the free encyclopedia
Ահմոս (անգլ.՝ Ahmose, «Լուսնի զավակ»), հին եգիպտական տասնյոթերորդ արքայատոհմի արքայադուստր, որը եղել է փարավոն Սեկենենրե Տաա II-ի («Համարձակ») և վերջինիս կին-քրոջ՝ Սիտջեհուտիի միակ հայտնի դուստրը։ Փարավոն Ահմոս I-ի ու թագուհի Ահմոս-Նեֆերտարիի խորթ քույրն էր։ Տիտղոսներից էին՝ «Թագավորի դուստր», «Թագավորի քույր»[1]։
Արագ փաստեր Ահմոս, Ծնվել է ...
Ահմոս | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 16-րդ դար |
Մահացել է | մ.թ.ա. 16-րդ դար |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Մասնագիտություն | ազնվական |
Ծնողներ | հայր՝ Սեկենենրա Սաա II, մայր՝ Սիտջեհուտի |
Ahmose (princess) Վիքիպահեստում |
Փակել
Ենթադրվում է, որ Ահմոսն իր առավել հայտնի խորթ եղբորից ու քրոջից ավելի երկար է ապրել։ Հավանաբար վախճանվել է Թութմոս I-ի (Տասնութերորդ արքայատոհմ) գահակալության տարիներին[2]՝ մոտավորապես քառասուն տարեկանում, սրտային հիվանդությունից[3]։