Ահմեդ Սեկու Տուրե
From Wikipedia, the free encyclopedia
Ահմեդ Սեկու Տուրե (ծնվել է 9 հունվարի, 1922- 26 մարտի 1984), Գվինեայի հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ 1952 թվականից՝ Գվինեայի դեմոկրատական կուսակցության (հիմնադիր 1947, 1978 թվականից՝ Գվինեայի պետություն կուսակցություն) գլխավոր քարտուղարը։ 1956-1958 թթ.՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1958 թ. հոկտեմբերից՝ անկախ Գվինեայի պրեզիդենտ, 1958-1972 թթ.՝ նաև կառավարության ղեկավար։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1961)։ Հեղինակ է Աֆրիկայի ժողովուրդների անկախության պայքարի հարցերի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների, որոնցում հիմնավորվում է Աֆրիկայի երկրների ոչ կապիտալիստական ուղիով զարգացման անհրաժեշտությունը։
Ահմեդ Սեկու Տուրե Ahmed Sékou Touré | |
Կուսակցություն՝ | Գվինեայի Դեմոկրատական Կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 9, 1922(1922-01-09) |
Ծննդավայր | Ֆարանա, Գվինեա |
Վախճանի օր | մարտի 26, 1984(1984-03-26) (62 տարեկան) |
Վախճանի վայր | Քլիվլենդ, ԱՄՆ[1] |
Թաղված | Grand Mosque of Conakry[1] |
Քաղաքացիություն | Գվինեա |
Ամուսին | Andrée Touré?[2] |
Զավակներ | Aminata Touré? և Mohamed Touré? |
Պարգևներ | |
2021 թվականի հոկտեմբերին, 1971 թվականի հոկտեմբերյան սպանդի 50 -րդ տարելիցի կապակցությամբ, 70 Գվինեացիների հարազատները, ովքեր մահապատժի ենթարկվեցին Սեկու Տուրեի ռեժիմով, նախագահ Մամադի Դումբույայից խնդրեցին վերականգնում և զոհերի արժանապատիվ հուղարկավորություն։