![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Ahmad_shawqy.jpg/640px-Ahmad_shawqy.jpg&w=640&q=50)
Ահմադ Շաուկի
From Wikipedia, the free encyclopedia
Ահմադ Շաուկի (1868[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս - հոկտեմբերի 23, 1932(1932-10-23) կամ դեկտեմբերի 13, 1932(1932-12-13)[4], Կահիրե, Եգիպտոս, ամբողջական անուն՝ արաբ․՝ علي أحمد شوقي بك, Ալի Ահմադ Շաուկի բեկ)՝ արաբ բանաստեղծ, ժամանակակից արաբական բանաստեղծության հիմնադիրներից[5]։
Արագ փաստեր Ահմադ Շաուկիարաբ․՝ أحمد شوقي, Ծնվել է ...
Ահմադ Շաուկի արաբ․՝ أحمد شوقي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1932(1932-10-23) կամ դեկտեմբերի 13, 1932(1932-12-13)[4] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | (բանաստեղծ) |
Ազգություն | չերքեզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոնպելիեի համալսարան և Փարիզի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Հնդկական կույսը» «Վերջին փարավոնը» «Լիստ Միտրա» «Շաուկիյաթ» |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
![]() |
Փակել
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական պոեզիայի զարգացումը կապված է նեոդասականության հետ, կասիդայի վերածնունդով։ Արաբական գրականության մեջ նեոդասականությունն այն է, որ պետք է պահպանել հին արաբական պոեզիայի ձևը՝ կասիդան, հարմարեցնել ժամանակի պահանջներին։ Այս ժանրի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մահմուդ Սամի ալ-Բարուդին, Հաֆիզ Իբրահիմը, Ահմադ Շաուկին։