Ահաբեկչություն Իլինգում
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչական գործողությունն Իլինգում, տեղի է ունեցել 2001 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 00:02-ին Լոնդոնում։ Իռլանդական հանրապետական բանակի գրոհայինները մեքենա են պայթեցրել, որում գտնվել է 45 կգ տրոտիլային համարժեքով ռումբ՝ Արևմտյան Լոնդոնում Իլինգ-Բրոդվեյ փողոցում։ Պայթյունի հետևանքով տուժել է 7 մարդ։
Ահաբեկչություն Իլինգում | |
---|---|
Տեսակ | car bombing? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղադրանք | Իլինգ |
Գրոհի նպատակ | Իլինգ |
Տարեթիվ | օգոստոսի 3, 2001 |
Զենք | car bomb? |
Զոհվածներ | 0 մարդ |
Վիրավորներ | 7 |
Կեսգիշերին մոտ օդ է բարձրացել Saab 9000 մոխրագույն մեքենան[1]։ Խոցման շառավիղը կազմել է ավելի քան 200 մետր[2]։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնը տուժել է ոչ միայն պայթյունի հետևանքներից, այլ նաև ոչ մեծ հեղեղումից. վնասի գումարը կազմել է ավելի քան 200 հազար ֆունտ ստերլինգ[1]։
Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսկական ԻՀԲ-ն, որը մասնակից է եղել նույն թվականի մարտի 4-ին Բի-բի-սի հեռուստակենտրոնում տեղի ունեցած պայթյունին և փորձել է նոյեմբերի 3-ին համանման պայթյուն կազմակերպել Բիրմինգհեմում[3]։ Փորձագետները որոշել են, որ իռլանդացիները Իլինգում իրենց պայթյունով ընդամենը նախազգուշացում են արել բրիտանական իշխանություններին՝ չփորձելով վնաս հասցնել քաղաքացիական անձանց[4]։ Նոյեմբերին բոլոր երեք ահաբեկչական հարձակումների մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել՝ Նոել Մագուայրը և Ռոբերտ ու Էյդեն Հալմ եղբայրները։ 2003 թվականի ապրիլի 8-ին Օլդ Բեյլի քաղաքում տեղի է ունեցել դատական նիստ. դատարանի առջև են կանգնել նաև Ջեյմս Մակքորմակը (Լաութ կոմսություն, Իռլանդիայի Հանրապետություն) և Ջոն Հանանը (Նյութաունբաթլեր, Ֆերմանի կոմսություն, Իռլանդիայի Հանրապետություն)։ Հալմ եղբայրները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մագուայրը՝ որպես ամենավտանգավոր հանցակիցներից մեկը, դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, Մակքորմակը՝ նաև 22 տարվա ազատազրկման (որպես ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ), իսկ Հանանը, որը ամենաերիտասարդն էր բոլորից (17 տարեկան), դատապարտվել է 16 տարվա ազատազրկման[5]։